Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող նախագծերի փաթեթով որոշում կընդունի Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թ. ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին:
Նախագծով նախատեսվում է զորակոչի շրջանակներում ԶՈՒ համալրման ժամետը սահմանել հունվարի 9-ից մինչև հունվարի 31-ը, իսկ պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացնել 2023թ. փետրվարի 8-ից մինչև մարտի 31-ը ներառյալ, քանի որ ՀՀ կառավարության 24.12.2020թ. N 2136-Ն որոշմամբ 2020թ. ձմեռային զորակոչի ժամանակ ԶՈՒ համալրումն (զորակոչը) իրականացվել է 2021թ. փետրվարի 8-ից մինչև մարտի 31-ը ներառյալ: