ԵՄ-ն 10 մլն եվրո դրամաշնորհ կտա ՀՀ-ի ոստիկանության, միգրացիոն ծառայության և մարդու իրավունքների ոլորտներին

Առավել ընթեռնելի

Գործադիրն այօրվա նիստում Ֆինանսների նախարարությանը կհանձնարարի նախապատրաստել ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցության շրջանակներում «ԵՄ-ն դիմակայուն և հաշվետու հսատատությունների համար. ոստիկանության և միգրացիոն բարեփոխումներն ու մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» դրամաշնորհային համաձայնագիրի ստորագրումը:

Հիմնավորման մեջ ասվում է որ դրամաշնորհի նպատակն է ապահովել ծառայությունների առավել արդյունավետ և հաշվետու մատուցումը՝ հիմնված արդյունավետ կառավարման սկզբունքների և ոստիկանության, միգրացիայի կառավարման և մարդու իրավունքների պաշտպանության բնագավառներում օրենքի գերակայության նկատմամբ հարգանքի վրա։

Ըստ նախագծի՝ ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ բյուջեից՝ 10 մլն եվրո ընդհանուր արժողությամբ՝ ԵՄ-Հայաստան 2021-2027թթ. բազմամյա ինդիկատիվ ծրագրի շրջանակներում՝ առանց հայկական կողմի համաֆինանսավորման բաղադրիչի։

«Ծրագրի շրջանակներում նախատեսվում է.

1. Արդյունավետ և հաշվետու ինստիտուցիոնալ համակարգի (Ոստիկանության կողմից մատուցվող ծառայությունների) ձևավորում և գործադրում՝ եվրոպական և միջազգային չափանիշների և ԵՄ լավագույն փորձի հիման վրա (շառահու մարմիններ՝ Ոստիկանություն և Արդարադատության նախարարություն):
Այս համատեքստում աջակցություն կտրամադրվի Ներքին գործերի նախարարության հիմնադրմանը, Ոստիկանության բարեփոխումներին, վերջինիս մարդկային ռեսուրսների պատշաճ կառավարմանը և մասնագիտական զարգացմանը, Պարեկային ոստիկանության կարողությունների հզորացմանը:

2. Տեխնիկական աջակցության ծրագրով միգրացիոն ծառայությունների մատուցման բարելավում՝ խթանելու լավ կառավարվող և ապահով շարժունությունը (շահառու մարմիններ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Միգրացիոն ծառայություն, Ոստիկանություն)…

3.Հանրային ծառայությունների մատուցման ոլորտում ամրապնդված իրավունքահեն մոտեցման խթանում՝ երաշխավորելու պաշտպանությունը, հավասարությունը և ներառականությունը (շահառու մարմիններ՝ Մարդու իրավունքների պաշտպանի և Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակներ, Արդարադատության նախարարություն):

Այս համատեքստում աջակցություն կտրամադրվի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի և համապատասխան այլ հանրային կառույցների կարողությունների ազգային և տեղական մակարդակներով հզորացմանը: Աջակցություն կտրամադրվի մարդու և, մասնավորապես, խոցելի խմբերի իրավունքների մասին հանրային իրազեկվածության խթանմանը, ինչպես նաև Մարդու իրավունքների 2020-2022թթ. ռազմավարության և գործողության ծրագրի իրականացմանը և Մարդու իրավունքների նոր՝ 2023-2025թթ. գործողության ծրագրի մշակմանը»,-ասվում է նախագծի հիմնավորման մեջ:

- Advertisement -spot_img
Վերջին նորությունները

«ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓՅՈւՌՔ ԳՈՐԾԱԿՑՈւԹՅԱՆ ՏԱՍՆԱՄՅԱ ՈւՂԻՆ» ԵՌԱՀԱՏՈՐՅԱԿԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կենտրոնական մասնաշենքի կլոր սրահում փետրվարի 20-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի հիմնադիր նախարար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանուշ Հակոբյանի «Հայրենիք-Սփյուռք գործակցության տասնամյա ուղին» (2008-2018թթ.)

Լրացուցիչ նորություններ