Մենք գնում ենք դեպի պետության վերացում. Արամ Աբրահամյան

«Եթե այսպես շարունակվի, Հայաստանի երրորդ հանրապետությունը գոյություն չի ունենա։ Ես չեմ ասում, որ հայ ժողովուրդը կկործանվի։ Հայկական էթնոսը 5000 տարի եղել է, 5000 տարի էլ կլինեի»,- Tert.am-ին տված հարցազրույցում ասել է «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր, քաղաքական մեկնաբան Արամ Աբրահամյանը։

Առավել ընթեռնելի

«Եթե այսպես շարունակվի, Հայաստանի երրորդ հանրապետությունը գոյություն չի ունենա։ Ես չեմ ասում, որ հայ ժողովուրդը կկործանվի։ Հայկական էթնոսը 5000 տարի եղել է, 5000 տարի էլ կլինեի»,- Tert.am-ին տված հարցազրույցում ասել է «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր, քաղաքական մեկնաբան Արամ Աբրահամյանը։

Նրա խոսքով, պետությունն այնպիսի բան է, որ ժամանակավոր է՝ կարող է լինել, կարող է չլինել. քրդերի, ասորիների մոտ չկա, կարող է մեր մոտ էլ չլինի, ինչպես չկար հրեաների մոտ, 20-րդ դարում վերականգնեցին։

«Դրանից հետո վերականգնել պետությունը, շատ բարդ կլինի։ Մենք գնում ենք դեպի պետության վերացում։ Դրանից հետո ի՞նչ է լինելու։ Իհարկե, մեր երեխաները, թոռները գուցեև էլի պետությունը վերականգնելու փորձեր անեն, բայց արդեն մեծ արյան և մեծ զոհողությունների գնով»,- ասել է Աբրահամյանը։

Նա նշել է, որ «Զանգեզուրի միջանցքը» տալու պահանջը կատարելը կլինի մեր պետությունը վերացնելու ևս մեկ քայլ. «Գուցե կա «Զանգեզուրի միջանցքի» պահանջը, որն, իհրակե, շատ վատ է, նույնպես ուժեղ հարված է։ Չնայած իշխանությունը հիմա ասում է՝ ոչ մի դեպքում, երբեք, բայց եթե Հայաստանի տարածքում էսքտերիտորիալ ինչ- որ միջանցք տրվի, դա կլինի մեր պետությունը վերացնելու ևս մեկ քայլ։ Դրան հիմնական հակադրվողը Իրանը, դրա հետ ես որոշակի հույսեր կապում եմ»։

Արամ Աբրահամյանի խոսքով, մեր հասարակությունը պետք է վերջնականապես կողմնորոշվի ու հանրաքվեի կամ այլ միջոցով պատասխանի հարցին՝ մեզ պե՞տք է հայկական պետություն, թե՞ ոչ, հայկական պետությունը կարո՞ղ է գոյություն ունենալ առանց Արցախի, թե՞ չէ։

«Երբ որ այս հարցում մենք կունենա կոնսենսուս, այսինքն որ մեզ պետք է հայկական պետություն և առանց Արցախի հայկական պետությունը գոյություն չի ունենալու, ինչում ես եմ համոզված, այդ դեպքում մնացածը՝ լիդերներ, քաղաքական ուժեր և այլն, դա տեխնիկայի հարց է»,- ասել է նա։

- Advertisement -spot_img
Վերջին նորությունները

«ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓՅՈւՌՔ ԳՈՐԾԱԿՑՈւԹՅԱՆ ՏԱՍՆԱՄՅԱ ՈւՂԻՆ» ԵՌԱՀԱՏՈՐՅԱԿԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կենտրոնական մասնաշենքի կլոր սրահում փետրվարի 20-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի հիմնադիր նախարար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանուշ Հակոբյանի «Հայրենիք-Սփյուռք գործակցության տասնամյա ուղին» (2008-2018թթ.)

Լրացուցիչ նորություններ