Պետք չէ թերագնահատել ժողովրդական ասացվածքները, դրանք և՛ սովորեցնում, և՛ նախագուշակում են: Դրանցից շատերը արդիական են նաև այսօրվա Հայաստանում։ Երևանյան իշխանությունները՝ վարչապետի դրդմամբ, պետական խորհրդանիշների դեմ են դուրս եկել։ Նրանք պատրաստ են ամեն ինչ փոխել։ Զինանշանը սխալ է․ Մասիսը զայրացնում է թուրքերին։ Օրհներգը սխալ է. հարևան պետություններին դուր չի գալիս։ Դրոշը սխալ է։ Սահմանադրությունը նույնպես սխալ է․ այն վկայակոչում է Անկախության հռչակագիրը, որտեղ գրված է Արցախի մասին։ Հետո կանցնեն ռազմական դոկտրինի, որտեղ նույնպես խոսվում է Արցախի և Հայաստանի պաշտպանության մասին, ինչը, ցավոք, հիմա ընդունված չէ։
Հասկանալի է, որ պետական այս խորհրդանիշներն ու փաստաթղթերը խանգարում են ներկա իշխանավորներին՝ իրենց կուրատորների հանձնարարականները կատարել։ Հարկ է նշել, որ մի ամբողջ պետություն լուծարելը հիմար կամ նեղմիտ մարդու գործ չէ։ Այն ամենը, ինչ վերջին տարիներին տեղի է ունենում Հայաստանում, պատահականություն չէ, այլ բարձրակարգ մասնագետների աշխատանք։ Բայց զարմանալի է, թե ինչու մեր խելացի, խոհեմ ժողովուրդը անտարբերությամբ է դրան նայում։
Ժողովրդական ասացվածք. Լռությունը համաձայնության նշան է: Տեսեք, թե ի՛նչ է կատարվում ձեր շուրջը:
Խախտվել է ուժերի հավասարակշռությունը տարածաշրջաում։ Հայաստանի կառավարությունը փաստացի կորցրել է միջազգային հստակ ուղենիշներ։ Արտաքին քաղաքականության մշտապես տատանվող վեկտորը դարձրեց երկիրը դրսից վերահսկվող մի թուլակամ սուբյեկտ։ Հայաստանը աղետալի արագությամբ կորցնում է ընկերներ և ավելացնում թշնամիների թիվը։ Միակ բանը, որ արգելում է թուրքական բանակին Երեւանի միջով շքերթով Բաքու հասնել, Գյումրիի ռուսական բազան է։ 2,7 միլիոն բնակչություն ունեցող երկիրը շրջապատում են 85-միլիոնանոց Թուրքիան և 10-միլիոնանոց Ադրբեջանը․ բնակչության հարաբերակցությունը՝ 1։35։ 88-միլիոնանոց Իրանը մոտ է, բայց Հայաստանը չի կառուցում կայուն ռազմավարական հարաբերություններ հարևան երկրի հետ։ Չնայած Թեհրանի՝ Արաքսի երկայնքով «կարմիր գծերի» մասին բոլոր հայտարարութուններին, նա կցանկանար Սյունիքը անժամկետ վարձակալության առնել։ Արդեն երկար ժամանակ է, ինչ Երևանի իշխանությունները իրենց բոլոր մեղքերը բարդում են Ռուսաստանի վրա, բայց դա ոչ ոք անվերջ չի հանդուրժի։ Ավելացնենք, որ Ռուսաստանի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ այնքան ել հստակ չէ, որքան ոմանք ուզում են ցույց տալ:
Ժողովրդական ասացվածք. Հագուստի նորն է լավ, ընկերոջ՝ հինը։
Փոխանակ մանրակիտ ու հետևողական աշխատանք տանել տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ, իշխանությունը առաջարկում է նույնիսկ պարզունակ տնտեսական հիմնավորում չունեցող նախագծեր։ Միայն պոպուլիզմ, և ուրիշ ոչինչ։ Հակառուսականության սերմանելը, Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի հետ առևտրի հարցում քաղաքական և այլ խոչընդոտների ստեղծելը արդեն իսկ հանգեցրել են Հայաստանի գյուղատնտեսության և որոշ արդյունաբերական ոլորտների լճացմանը։ Արևմտյան շուկա դուրս գալու անհաջող փորձերը ձախողվեցին։ Պատճառը բնական մրցակցությունն է, ինչպես նաև եվրոպական շուկաներում գործող պաշտպանման խիստ մեխանիզմներն ու ներմուծվող ապրանքին ներկայացվող բարձր չափանիշները։ Միևնույն ժամանակ Հայաստանի արտադրվող ապրանքի մեծ մասը արտահանվում է հենց Ռուսաստան։ Ի դեպ, բոլորին քաջ հայտնի է, թե ինչպես են ԵՄ-ում ընդունում ամերիկացիների կողմից պարտադրված ներկրվող ուկրաինական ապրանքները։
Ժողովրդական ասացվածք. Ինչ աղբրից որ ջուր ես խմում, էն աղբրին քար մի գցի։
«Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի ղեկավարի էմոցիան։ Այդ նախաձեռնությունը պարտադրված է Արևմուտքի կողմից՝ ի շահ Ադրբեջանի, որը խոստացել է կրկնապատկել Եվրամիություն մատակարարվող էներգակիրների ծավալը։ Գաղափարը նոր չէ։ Փաստորեն, սա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծի կրկնօրինակն է։ Հիշեցնենք, որ երկաթուղին բացվել է 2017 թ-նի վերջին և արդեն վերակառուցման ենթակա է, քանի որ իրականում նրա բեռնվածությունը կազմում է նախատեսվածի 10 %։ Սա չի վկայում շինարարության որակի կամ որևէ թերությունների մասին։ Պարզապես տարածաշրջանում փոխադրվող բեռների ծավալը փոքր է։ Այսինքն՝ «խաղաղության խաչմերուկը» Հայաստանի զարգացման հեռանկարների հետ կապ չունեցող հերթական քաղաքական նախագիծ է։
Ժողովրդական ասացվածք. «Մեղր, մեղր» ասելով բերանդ չի մեղրոտվի։
Հայաստանի զինված ուժերում անձեռնհաս բարեփոխումները հասցրել են բանակը մարտունակությունը կորցնելու եզրին, և այդ գործընթացը շարունակվում է։ Բանակից հեռացվում են պատրաստված, պատշաճ կրթություն ստացած կադրեր։ Որպես կանոն, ղեկավար պաշտոնների են նշանակվում անձնական հավատարմություն ցուցաբերող համաձայնողական անձինք։ Նույնիսկ իրավասու և խելամիտ սպաներ խուսափում են արտահայտել սեփական կարծիքը, քանի որ վախենում են հալածանքից, այդ թվում՝ քրեական տեղի-անտեղի հետապնդումից: Բացի այդ, երկրում փաստորեն չկա գերագույն գլխավոր հրամանատար, որն անձամբ պատասխանատու է զինված ուժերի, ռազմարդյունաբերական համալիրի և ընդհանուր առմամբ երկրի անվտանգության համար։
Ժողովրդական ասացվածք. Շատ խոհարարները փչացնում են արգանակը։
Կոռուպցիայի դեմ համակարգված պայքարը հերթական ուտոպիստական կարգախոս է։ Ըստ էության, սա այլախոհությունը և դիմադրությունը ճնշելու, որոշակի անձանց իշխանությունը պահպանելու միջոց է։ Նշենք, որ Հայաստանում փոխադարձ աջակցության, միջանձնային և ընտանեկան ամուր կապերի ավանդույթը եղել է, կա և լինելու է։ Ազգային այս հատկանիշը բնորոշ է Կովկասի ժողովուրդներին, այն անհնար է արմատախիլ անել։ Բայց եթե իշխանությունն անզոր է օրենսդրական մակարդակով կարգավորել այս գործընթացը, ավելի ճիշտ՝ եթե պետական մեխանիզմները օգտագործվում են սեփական գրպանները լցնելու համար, ապա դա հանգեցնում է հասարակության դեգրադացիայի և հանցավորության տնտեսական բաղադրիչի զարգացմանը։ Բայց, իշխանավորների կարծիքով, մեղավորը ժողովուրդն է։
Ժողովրդական ասացվածք. Ձուկը գլխից է հոտում, բայց պոչից են մաքրում։
Ինչո՞ւ է Հայաստանի ներկայիս ղեկավարությունն այդքան ամուր բռնված իրենց աթոռներից։ Որովհետև ներկա պայմաններում իշխանությունից հեռանալը որոշ չափազանց հարուստ անձանց համար նշանակում է սննկացում և կործանում, իսկ երկրին հասցրած վնասը, ազգային սովորույթների համաձայն, կարող է վրիժառության բերի։ Դա ենթադրում է աղքատություն և նույնիսկ կյանքի վտանգ: Դժվար թե հնարավոր լինի արտասահմանում թաքնվել, հաշվի առնելով սփյուռքը։ Իսկ փոխանցել իշխանությունը՝ կյանքի և բարեկեցության երաշխիքների դիմաց գրեթե անհնար է։ Դրա համար պետք է ստեղծել համապատասխան հիմք, ճիշտ սահմանել գերակայություններ և կարողանալ ինքնուրույն որոշումներ կայացնել ու բանակցել, որը շատ խնդրահարույց է թվում՝ արտասահմանից բացարձակ կախվածության պայմաններում։ Սակայն, իհարկե, միշտ էլ կան տարբերակներ։
Ժողովրդական ասացվածք. Նույնիսկ անելանելի վիճակից կարելի է ելք գտնել։
Ամփոփենք ես մեկ մեջբերումով․ «Կյանքն ինքնին ոչ բարի է, ոչ էլ չար. այն թե՛ բարու, թե՛ չարի շտեմարան է, նայած, թե դուք ինքներդ ինչի եք վերածել այն»:
Արմեն Սահակյանց