Մոսկվայի «Բիբլիո-գլոբուս» գրքի տանը բացվում է Հայ-ռուսական ակումբ, նախաձեռնությունը Յուրի Նավոյանինն է

Մոսկվայի «Բիբլիո-գլոբուս» գրքի տանը այսօր բացվում է Հայ-ռուսական ակումբ: Այն Մոսկվայի գլխավոր գրքի տան և ԴԻԱԼՈԳ հասարակական կազմակերպության համատեղ նախագիծն է:

Առավել ընթեռնելի

Մոսկվայի «Բիբլիո-գլոբուս» գրքի տանը այսօր բացվում է Հայ-ռուսական ակումբ: Այն Մոսկվայի գլխավոր գրքի տան և ԴԻԱԼՈԳ հասարակական կազմակերպության համատեղ նախագիծն է:

Ակումբը ևս մեկ հասարակական ինստիտուտ կդառնա հումանիտար և մշակութային  արժեքների ծանոթացման, Հայաստանի և Ռուսաստանի միջև ավանդական գիտական, մշակութային կապերի պահպանման և հետագա զարգացման, հայ և ռուս ժողովուրդների պատմական և հոգևոր միասնության խորացման համար:

Իր գործունեությամբ Հայ-ռուսական նոր ինստիտուտը նպատակ ունի նպաստելու Հայաստանի և Ռուսատանի պատմության և զարգացման ժամանակակից միտումների, գիտական, մշակութային և տնտեսական ներուժի հետ հասարակայնության ծանոթությանը: Այդ նպատակով ակումբը պարբերաբար կանցկացնի գրքերի, լուսանկարների գեղարվեստական և ժողովրդական ստեղծագործության առարկաների ցուցահանդեսներ, շնորհանդեսներ, կկազմակերպի գիտաժողովներ, քննարկումներ, գրողների և գիտնականների ելույթներ` հումանիտար, գիտական, մշակութային և գործնական համագործակցության թեմաներով: Ակումբը հատուկ նշանակություն է տալիս հայ և ռուսաստանյան հայրենակիցների միջավայրում մշակութային-լուսավորչական և տեղեկատվական գործունեությանը, նրանց միավորումների հետ կապերի զարգացմանը:

Բիբլիո-գլոբուսի» Հայ-ռուսական ակումբի առաջին նիստը նվիրվում է Ռուսաստանի դիվանագիտական աշխատողի օրվան (10–ը փետրվարի) և Հայաստանի դիվանագետի օրվան (2–ը մարտի):

Նիստի շրջանակներում տեղի կունենա «Հայ-ռուսական ռազմավարական դաշինքի ընտիր էջեր» ժողովածուի շնորհանդեսը: Այս երկլեզվյա ժողովածուում հայ և ռուս գիտնականները ներկայացնում են հայ և ռուս ժողովուրդների միջև ռազմա-քաղաքական, տնտեսական և հումանիտար փոխգործակցության հիմնական էջերը` սկսած XVIII դարի վերջերից:

Միջոցառմանը կմասնակցեն պետական գործիչներ, դիվանագետներ, վերլուծաբաններ,  ԶԼՄ-ների, հասարակական կազմակերպությունների և գործարար շրջանակների ներկայացուցիչներ: Իբրև բանախոսներ հանդես կգան.

Վաղարշակ Հարությունյանը`Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան,

Դենիս Գոնչարը` ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի պետ,

Ալեքսանդր Կռիլովը` Ե. Պրիմակովի անվան Միջազգային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր,

Յուրի Նավոյանը` ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ, «Բիբլիո-գլոբուսի» Հայ-ռուսական ակումբի համակարգող:

SourceNovostiNk
- Advertisement -spot_img
Վերջին նորությունները

«ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓՅՈւՌՔ ԳՈՐԾԱԿՑՈւԹՅԱՆ ՏԱՍՆԱՄՅԱ ՈւՂԻՆ» ԵՌԱՀԱՏՈՐՅԱԿԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կենտրոնական մասնաշենքի կլոր սրահում փետրվարի 20-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի հիմնադիր նախարար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանուշ Հակոբյանի «Հայրենիք-Սփյուռք գործակցության տասնամյա ուղին» (2008-2018թթ.)

Լրացուցիչ նորություններ