Չեքիջյանի վառ ժառանգությունը

Հոբելյանական այս միջոցառումը երախտագիտության հստակ արտահայտություն է Հովհաննես Չեքիջյանի՝ համաշխարհային երաժշտական ժառանգության մեջ ունեցած ավանդի համար։

Առավել ընթեռնելի

Հոբելյանական երեկո՝ նվիրված Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի 95-ամյակին Դեկտեմբերի 23-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա հոբելյանական երեկո՝ նվիրված Ազգային հերոս, պետական մրցանակների դափնեկիր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի 95-ամյակին։ Համերգին կմասնակցեն հայտնի մենակատարներ Կարինե Բաբաջանյանը, Պերճ Քարազյանը և Ռուբեն Մաթևոսյանը։

Դիրիժորների կազմում կլինեն Հովհաննես Չեքիջյանը, Հարութ Ֆազլյանը և Սերգեյ Սմբատյանը։ Հոբելյանական համերգին, որի ռեժիսորն է Արթուր Սահակյանը, հանդես կգան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը։ Հովհաննես Չեքիջյանը ծնվել է 1928 թվականի դեկտեմբերի 23-ին Կոստանդնուպոլսում։ 1934-1941թթ. սովորել է Մխիթարյան վարժարանում, 1947թ. ավարտել է Սեն Միշել ֆրանսիական քոլեջը և 1944թ. ընդունվել է Ստամբուլի կոնսերվատորիայի դիրիժորության ֆակուլտետ։ 1951-1953թթ. Չեքիջյանը եղել է Փարիզի École Normale de Musique կոնսերվատորիայի ուսանող և միաժամանակ սովորել է քիմիական հետազոտական ինստիտուտում՝ ստանալով ինժիներ-քիմիկոսի դիպլոմ։ 1958-1961թթ. անցել է հետավարտական կուրսեր Ստամբուլի կոնսերվատորիայում։ 1961 թվականին Հովհաննես Չեքիջյանը տեղափոխվել է Հայաստան և մինչ այսօր ղեկավարում է Հայաստանի ազգային երգչախումբը։

1969 թվականին երգչախմբին շնորհվել են «Ակադեմիական», 1975-ին՝ «Վաստակավոր», 2012-ին՝ «Ազգային» կոչումները: Հովհաննես Չեքիջյանը ելույթ է ունեցել աշխարհի 184 մշակութային խոշոր կենտրոններում և բազմաթիվ քաղաքներում, այդ թվում՝ Փարիզում, Լոնդոնում, Նյու Յորքում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում: Հայաստանից դուրս Մաեստրոն ունեցել է 873 համերգ։ Որպես գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյանը անգնահատելի ներդրում ունի հայ երաժշտական ժառանգության մեջ իր վոկալ-սիմֆոնիկ բանաստեղծություններով և խմբերգային մշակումներով։ Այսպես էր գնահատում Մաեստրոյին ականավոր կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը՝ «…դու կարողացել ես քո ազգայինը վերածել համազգայինի և քո արվեստը դարձնել համամարդկային»։

Հոբելյանական այս միջոցառումը երախտագիտության հստակ արտահայտություն է Հովհաննես Չեքիջյանի՝ համաշխարհային երաժշտական ժառանգության մեջ ունեցած ավանդի համար։

SourceNovostiNk
- Advertisement -spot_img
Վերջին նորությունները

«ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓՅՈւՌՔ ԳՈՐԾԱԿՑՈւԹՅԱՆ ՏԱՍՆԱՄՅԱ ՈւՂԻՆ» ԵՌԱՀԱՏՈՐՅԱԿԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կենտրոնական մասնաշենքի կլոր սրահում փետրվարի 20-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի հիմնադիր նախարար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանուշ Հակոբյանի «Հայրենիք-Սփյուռք գործակցության տասնամյա ուղին» (2008-2018թթ.)

Լրացուցիչ նորություններ