Մարտի 1-ի զոհերի հիշատակը հարգելուց հետո ԱԺ-ն անցավ ընտանեկան բռնությունների դեմ պայքարի օրենքի քննարկմանը

Խորհրդարանի հերթական նիստի մեկնարկում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել 2008 թվականի մարտի 1-ին զոհվածների հիշատակը:

Առավել ընթեռնելի

Խորհրդարանի հերթական նիստի մեկնարկում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել 2008 թվականի մարտի 1-ին զոհվածների հիշատակը:

Այնուհետև 69 գրանցված պատգամավորներն անցան օրակարգի հարցերի քննարկմանը՝ սկսելով «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկմանը:

ՆԳՆ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը հայտնեց, որ օրինագծով նախատեսվում է գործող միջոցներից զատ նաև տուժողի պաշտպանությունն իրականացնել էլեկտրոնային հսկողության ցանցի միջոցով:

Փոխնախարարի խոսքով՝ այդ նպատակով 200 էլեկտրոնային ձեռնաշղթայի հավաքածու ձեռք բերելու համար բյուջեից  կհատկացվի 560 մլն դամ:

Պատասխանելով պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին՝ Արփինե Սարգսյանը հայտնեց, որ  2022 թվականին արձանագրվել է ընտանեկան բռնության1547 դեպք, որից 619-ը՝ անհետաձգելի են եղել և 6-ի դեպքում պաշտպանության միջոցներ են կիրառվել:

Ընդդիմադիր պատգամավորը հարց բարձրացրեց, թե արդյո՞ք ճիշտ չէր լինի կես միլիարդ դրամը այլ կարևոր խնդիրների համար ծախսել, օրինակ՝ աճող թմրամոլության դեմ պայքարի:

- Advertisement -spot_img
Վերջին նորությունները

«ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓՅՈւՌՔ ԳՈՐԾԱԿՑՈւԹՅԱՆ ՏԱՍՆԱՄՅԱ ՈւՂԻՆ» ԵՌԱՀԱՏՈՐՅԱԿԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կենտրոնական մասնաշենքի կլոր սրահում փետրվարի 20-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի հիմնադիր նախարար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանուշ Հակոբյանի «Հայրենիք-Սփյուռք գործակցության տասնամյա ուղին» (2008-2018թթ.)

Լրացուցիչ նորություններ