Արցախի Նորություններ

Ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով մեկ օր շարունակ փաստացի շրջափակման մեջ է Արցախը. ՆԳՆ

Ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով մեկ օր շարունակ փաստացի շրջափակման մեջ է  Արցախի Հանրապետությունը և ոտնահարված են հազարավոր քաղաքացիների իրավունքները։

Արցախի Անվտանգության խորհուրդը նամակով կդիմի ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը

Արցախի Հանրապետության  նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ  դեկտեմբերի 13-ին հրավիրվել է ԱՀ անվտանգության խորհրդի  ընդլայնված նիստ, որի ընթացքում քննարկվել է Ադրբեջանի կողմից Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միջանցքի արգելափակման  հետևանքով  ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

ՌԴ խաղաղապահների տեղակայման վայրում ադրբեջանցիների հետ հանդիպմանը մասնակցել է Արցախի ԱԽ քարտուղարը. Պարզաբանում

Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի գրասենյակից հայտնում են. «Արցախի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ և մասնակցությամբ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ անցկացվող հանդիպումներին Արցախի Հանրապետության կողմից մասնակցում են միայն լիազորված ներկայացուցիչները: Մասնավորապես, ս.թ. դեկտեմբերի 7-ին ՌԴ խաղաղապահ զորակազմի մշտական տեղակայման վայրում...

Ադրբեջանի ԶՈւ-ն խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ. Արցախի ՊՆ

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են.  «Նոյեմբերի 29-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի արևելյան և  հյուսիս-արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Միևնույն ժամանակ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն...

ՊԲ-ն չի կրակել օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. Արցախի ՊՆ

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են.  «Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները  նոյեմբերի 27-ի  ժամը 19։35-ից նոյեմբերի 28-ի ժամը 08։10-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել  Արցախի Հանրապետության  Շուշիի, Մարտունու և Ասկերանի շրջանների օկուպացված տարածքներում  տեղակայված...

Մենք միանշանակ հակված ենք բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո շարունակելուն. Արցախի ԱԺ նախագահ

«Չնայած հակամարտող կողմերի ղարաբաղյան հիմնախնդրի հանդեպ հակառակ դիրքորոշումներին, մենք միանշանակ հակված ենք բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո շարունակելուն»,- ասել է Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը «Արցախյան հիմնախնդիրը արդի քաղաքական գործընթացների հոլովույթում» խորագրով գիտագործնական համաժողովում ունեցած ելույթում։ Նա...

Արցախի ՄԻՊ. Ցավալիորեն պետք է արձանագրենք, որ շահումով խաղերի նկատմամբ կախվածությունն այսօր տարածվում է նաև կանանց շրջանում

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն ահազանգում է շահումով խաղերից և ինտերնետ շահումով խաղերից կախվածության, դրա հետևանքով ընտանիքների կործանմա մասին։ «Կարևոր թեմա, որին պետք է անդրադառնանք յուրաքանչյուրս, այն պահանջում է հանրային առավել մեծ ուշադրություն և համատեղված ջանքեր։ Թեև պատերազմից առաջ էլ...

Կդադարեմ զբաղեցնել ԱՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը․ Հայկ Խանումյան

Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը գրում է․ «Նոյեմբերի 23-ին, մոտ 2 տարի պաշտոնավարելուց հետո, կդադարեմ զբաղեցնել ԱՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը: Արցախում կառավարության նոր կազմ է ձևավորվում, որի մեջ ես չեմ լինի: Կառավարությունն Արցախում...

Ադրբեջանական զինուժը Խրամորթի ուղղությամբ կրակ է բացել խաղաղ բնակիչների ուղղությամբ. Տուժել է մեկ քաղաքացի

Նոյեմբերի 12-ին ժամը 18:00-ի սահմաներում, ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ Խրամորթ գյուղի վարչական տարածքում ադրբեջանական մարտական դիրքից հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակվել դաշտում տրակտորով աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ: Արցախի ոստիկանությունից հայտնում են, որ դեպքի վայր մեկնած շրջանային...

Արցախի նախագահն աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 7-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարների և մշտական հանձնաժողովների նախագահների մասնակցությամբ: Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր  վարչությունից հայտնում են, որ քննարկվել են երկրի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք...

Վերջին նորությունները

«ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓՅՈւՌՔ ԳՈՐԾԱԿՑՈւԹՅԱՆ ՏԱՍՆԱՄՅԱ ՈւՂԻՆ» ԵՌԱՀԱՏՈՐՅԱԿԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կենտրոնական մասնաշենքի կլոր սրահում փետրվարի 20-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի հիմնադիր նախարար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանուշ Հակոբյանի «Հայրենիք-Սփյուռք գործակցության տասնամյա ուղին» (2008-2018թթ.)