Արցախի Նորություններ

Ստեփանակերտում կայացած հանրահավաքին շուրջ 40 000 քաղաքացի է մասնակցել. Արցախի ԱԺ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 30-ին հրավիրված արտահերթ նիստին զուգահեռ Ստեփանակերտի վերածննդի հրապարակում կայացել է մեծ հանրահավաք: ԱՀ Ազգային ժողովից նշում են, որ Ստեփանակերտից և շրջաններից շուրջ 40,000 քաղաքացիների մասնակցությամբ հանրահավաքում, ի թիվս այլ ելույթների, ԱԺ պատգամավոր Արեգ Ավագյանը ներկայացրել է...

«Կոնստանտին Զատուլինը միշտ կանգնած է եղել մեր կողքին»․ Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը դատապարտել է հայամետ գործչի նկատմամբ գործելաոճը

Արցախի Հանրապետության ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանն արձագանքել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ, ԱՊՀ պետությունների ինստիտուտի նախագահ, «Լազարյան ակումբի» համակարգող Կոնստանտին Զատուլինի մուտքը ՀՀ արգելելու մասին Հայաստանի գործող...

Արցախում անցկացվել է «Գուպար» ազգային ավանդական խաղերի մրցույթը

Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքում տեղի է ունեցել  «Գուպար» ազգային ավանդական խաղերի մրցույթը, որին մասնակցել են Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի, Հադրութի, Քաշաթաղի, Շուշիի և Շահումյանի շրջանները ներկայացնող 7 թիմեր՝ տարբեր տարիքի շուրջ 60 պատանիներ ու երիտասարդներ: Կազմակերպվել են 4 ազգային ավանդական խաղեր...

«Լաչինի միջանցքում» ադրբեջանական անցակետի հնարավոր տեղակայումը կբերի Արցախի հայաթափմանը. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Հայաստանի դեմ տեղի ունեցած սեպտեմբերյան հարձակումից հետո, Ադրբեջանը որպես նախապայման կրկին ակտիվացրել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեման։ Ընդ որում՝ նաև Թուրքիայի ԱԳ նախարարի շուրթերով հայտարարում, թե «Լաչինի և Զանգեզուրի միջանցքները պետք...

Արցախի նախագահը, պատգամավորները Երևանում են

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը և ԱՀ Ազգային ժողովի պատվիրակությունը այս պահին գտնվում են Երևանում։ Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդմամբ, այս մասին հայտնում է ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը։ «ՀՀ իշխանությունների հետ նախատեսված են քաղաքական խորհրդակցություններ, որոնց շրջանակներում քննարկվելու է...

Ադրբեջանական կրակոցներից տուժել են բնակելի տներ Կարմիր շուկայում և Թաղավարդում. Արցախի ՄԻՊ

Սեպտեմբերի 12-ին՝ առավոտյան 04:00-04:30-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքների դիմաց տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը կրակահերթեր է բացել տարբեր տեսակի և տրամաչափի հրաձգային զենքերի կիրառմամբ։ Կրակահերթերը տևել են շուրջ 30 րոպե։ Այս մասին հայտնում է...

Արցախի քաղաքացին կոնկրետ վարձատրության դիմաց Ադրբեջանի հետախուզությանը փոխանցել է տեղեկություններ

Արցախի Հանրապետությունում պետական դավաճանության դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտված է։ «2022թ. մայիսի 28-ին Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում պետական դավաճանության դեպքով վարույթ ընդունված քրեական գործի նախաքննության շրջանակներում իրականացված դատավարական և քննչական բազմածավալ աշխատանքների արդյունքում պարզվել...

Արցախում մեկ շաբաթում գրանցվել է կորոնավիրուսի 185 դեպք

2022թ․ սեպտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում Արցախում կատարվել է 508 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիուսային հիվանդության 185 դրական դեպք։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 15 հիվանդ, որոնց վիճակը գնահատվում է բավարար։ 2022թ․ հունվարի 1-ից...

Ալեն Ղուլյան. Արցախում «я не воевал» լոզունգով մարդկանց ի հայտ գալը շատ կասկածելի է

Արցախցի օգտատեր Ալեն Ղուլյանը ֆեյբուքյան գրառմամբ անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի՝ Արցախ տեղափոխվելուն. «Եթե հիշում եք, տարիներ առաջ ադրբեջանական քարոզչամեքենան մի պրոյեկտ է նետել դաշտ...Կոչվում էր «Հայաստան-Ադրբեջան խաղաղության հարթակ»... վահանմարտիրոսյաններ, սյուզանջաղինայններ և այլոք.. Ի տարբերություն նրանց, Արցախում «փրկչի» պարաշյուտով դեսանտ իջած սույն...

Վերջին նորությունները

«ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓՅՈւՌՔ ԳՈՐԾԱԿՑՈւԹՅԱՆ ՏԱՍՆԱՄՅԱ ՈւՂԻՆ» ԵՌԱՀԱՏՈՐՅԱԿԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կենտրոնական մասնաշենքի կլոր սրահում փետրվարի 20-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի հիմնադիր նախարար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանուշ Հակոբյանի «Հայրենիք-Սփյուռք գործակցության տասնամյա ուղին» (2008-2018թթ.)