Մոսկվայում ԱԹՍ-ները հարվածել են երկու բնակելի շենքի․ բնակիչները տարհանվել են

Մոսկվայում անօդաչու թռչող սարքերը հարվածել են երկու բնակելի շենքերի՝ մեկը Պրոֆսոյուզնայա փողոցում, մյուսը՝ Նոր Մոսկվայի Ատլասովա փողոցում։ «ՌԻԱ Նովոստի»-ին  արտակարգ ծառայություններից հայտնել են, որ տուժածներ չկան։

Առավել ընթեռնելի

Մոսկվայում անօդաչու թռչող սարքերը հարվածել են երկու բնակելի շենքերի՝ մեկը Պրոֆսոյուզնայա փողոցում, մյուսը՝ Նոր Մոսկվայի Ատլասովա փողոցում։ «ՌԻԱ Նովոստի»-ին  արտակարգ ծառայություններից հայտնել են, որ տուժածներ չկան։

Ըստ աղբյուրի՝ ԱԹՍ-ն հարվաել է Պրոֆսոյուզնայա 98 հասցեում գտնվող բնակելի շենքի վերին հարկերին։ Քանդվել է շենքի ճակատային մասը, կոտրվել են ապակիները:Նշվում է, որ բնակիչները տարհանվել են։

Նույն դեպքը տեղի է ունեցել Ատլասովա փողոցի 24-հարկանի բնակելի շենքում։Անոդաչուի հարվածից փլուզվել են շենքի ճակատն ու վերին հարկերի ապակիները։

Բացի այդ, պայթյունի նմանվող ձայն է լսել «Ռիա Նովոստի»-ի թղթակիցը Կրասնոգորսկում (Պավշինսկայա Պոյմա)։ Նրա խոսքով` դա նման էր որոտի ձայնի։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը կոչ է արել մարդկանց վստահել միայն պաշտոնական աղբյուրներին և չտարածել չճշտված տեղեկատվություն։ Նա ընդգծել է, որ արտակարգ իրավիճակների բոլոր ծառայությունները դեպքի վայրում են, և անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով լուրջ տուժածներ չկան։

- Advertisement -spot_img
Վերջին նորությունները

ԼԻԽՏԵՅՆՇՏԱՅՆԻ ԻՇԽԱՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՔԱՅԱԶՆ ՆՈՐԻՆ ՎՍԵՄՈՒԹՅՈՒՆ ՄԻԽԱԵԼԸ  ԵՎ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԱՅԼ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՀԱՅՏՆՈՒՄ ԳԼԽԱՎՈՐԵԼՈՒ ԴԵՊԻ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԴԱՅԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

Նորին Վսեմություն Լիխտենշտայնի արքայազն Միխաելը (Prince Michael) պատրաստակամություն է հայտնել գլխավորելու մարդասիրական օդային օգնությունը դեպի շրջափակված Լեռնային Ղարաբաղ (Արցախ) և գտնվելու այն օդանավի մեջ, որը թռչելու է տարածաշրջան՝ հասցնելու այդքան անհրաժեշտ սնունդն ու դեղորայքը՝ կազմակերպված «Ազնավուր» հիմնադրամի կողմից

Լրացուցիչ նորություններ