Խոզի մսի արտադրությունը 18.6%-ով նվազել է

Հայաստանում այս տարվա հունվար-օգոստոսին արտադրվել է 25 հազար 224.0 տոննա միս, ինչը 2021 թվականի նշված ժամանակահատվածի համեմատ նվազել է 5.3%-ով։

Առավել ընթեռնելի

Հայաստանում այս տարվա հունվար-օգոստոսին արտադրվել է 25 հազար 224.0 տոննա միս, ինչը 2021 թվականի նշված ժամանակահատվածի համեմատ նվազել է 5.3%-ով։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն, այս տարվա ութ ամիսներին հանրապետությունում արտադրվել է 11 հազար 985.9 տոննա խոշոր եղջերավոր կենդանիների միս՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 8.8%-ով։

Ըստ պաշտոնական տվյալների, խոզի մսի արտադրությունը նվազել է 18.6%-ով (2 093.7 տոննա), ոչխարի մսինը՝ 0.9% (1 884.7 տոննա): Դրան զուգահեռ հունվար-օգոստոսին 2.7%-ով ավելացել է թռչնամսի արտադրությունը՝ կազմելով 9 հազար 259.7 տոննա։

Նշենք նաև, որ նշված ժամանակահատվածում նվազել է նաև երշիկեղենի արտադրությունը։ Մասնավորապես, հունվար-օգոստոսին արտադրվել է 8 341.4 տոննա երշիկեղեն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 5.4%-ով։

42.1%-ով նվազել է մսի կիսապատրաստվածքների արտադրությունը (ներառյալ աղացած միսը և դրանից արտադրատեսակները)`կազմելով մոտ 2 104.2 տոննա։

- Advertisement -spot_img
Վերջին նորությունները

ԼԻԽՏԵՅՆՇՏԱՅՆԻ ԻՇԽԱՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՔԱՅԱԶՆ ՆՈՐԻՆ ՎՍԵՄՈՒԹՅՈՒՆ ՄԻԽԱԵԼԸ  ԵՎ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԱՅԼ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՀԱՅՏՆՈՒՄ ԳԼԽԱՎՈՐԵԼՈՒ ԴԵՊԻ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԴԱՅԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

Նորին Վսեմություն Լիխտենշտայնի արքայազն Միխաելը (Prince Michael) պատրաստակամություն է հայտնել գլխավորելու մարդասիրական օդային օգնությունը դեպի շրջափակված Լեռնային Ղարաբաղ (Արցախ) և գտնվելու այն օդանավի մեջ, որը թռչելու է տարածաշրջան՝ հասցնելու այդքան անհրաժեշտ սնունդն ու դեղորայքը՝ կազմակերպված «Ազնավուր» հիմնադրամի կողմից

Լրացուցիչ նորություններ