Քննարկումներ կան, որոշում չկա. Արարատ Միրզոյանը՝ ՀԱՊԿ-ի կողմից ՀՀ դիտորդներ ուղարկելու մասին

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր ԱԳՆ-ում հայտարարեց, թե քննարվում է Հայաստան-Ադրբեջան սահմանին ԵԱՀԿ դիտորդներ գործուղելու թեման։

Առավել ընթեռնելի

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր ԱԳՆ-ում հայտարարեց, թե քննարվում է Հայաստան-Ադրբեջան սահմանին ԵԱՀԿ դիտորդներ գործուղելու թեման։

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի կողմից դիտորդներ ուղարկելու հարցին՝ Միրզոյանն ասաց, թե դիմել են կազմակերպությանը։

«ՀԱՊԿ-ում որոշում է կայացվել նախնական դիտորդական կամ փաստահավաք առաքելություն ուղարկել։ Պաշտոնյաները եկել են, իրենց արձանագրումների հիման վրա զեկույց են պատրաստել, այն ներկայացված է ՀԱՊԿ անդամ բոլոր պետություններին։

Քարտուղարությունն այժմ զեկույցի հիման վրա որոշման նախագիծ է շրջանառել։ Քննարկումներ կան, որոշում չկա։ Պետք է խորհրդի նիստ տեղի ունենա։ Մեզ համար չափազանց կարևոր է իրավիճակի քաղաքական գնահատականը, որով հանդես կգան մեր դաշնակից պետությունները։ Մեզ նախևառաջ պետք է հասկանալ, թե որքանով է կազմակերպությունը ճանաչում այն իրավիճակը, որը կա, իսկ դա ագրեսիա է ՀՀ-ի դեմ», — հայտարարեց Արարատ Միրզոյանը։

- Advertisement -spot_img
Վերջին նորությունները

«ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓՅՈւՌՔ ԳՈՐԾԱԿՑՈւԹՅԱՆ ՏԱՍՆԱՄՅԱ ՈւՂԻՆ» ԵՌԱՀԱՏՈՐՅԱԿԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կենտրոնական մասնաշենքի կլոր սրահում փետրվարի 20-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի հիմնադիր նախարար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանուշ Հակոբյանի «Հայրենիք-Սփյուռք գործակցության տասնամյա ուղին» (2008-2018թթ.)

Լրացուցիչ նորություններ