Օրվա թեման

Սասունյան. Անհավատալի է, բայց իրողություն. Ադրբեջանում Իսրայելի դեսպանը հայ է

Երբ առաջին անգամ լսեցի, որ Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիքը հայ է, մտածեցի, որ դա չի կարող ճիշտ լինել։ Այնուամենայնիվ,  ես ապշեցի՝ պարզելով, որ դա իրողություն է։ Ինչպես ասում էր Մարկ Տվենը. «Ճշմարտությունն ավելի տարօրինակ է, քան հորինվածքը»:

Տիգրան Աբրահամյան. Իրավիճակը հասել է մի կետի, երբ այն նույնիսկ Փաշինյանի համար է քաղաքական ինքնասպանություն

«Տարածաշրջանում և հատկապես Հայաստանի ու Արցախի շուրջ էսկալացիոն իրադրության մասին վերջին շրջանում անընդհատ տարբեր բնույթի լուրեր են շրջանառվում, դրա մասին հայտարարեց նաև իշխող ուժի ղեկավարը, ով փաստացի իրավիճակի պատասխանատուն է:

Արցախի շրջափակումը ցույց տվեց՝ սուտ է, որ հայը միայն մտածում է՝ ինչպես լցնի իր փորը. Վարդանյան

«Արցախի շրջափակումը կարևոր մի բան ցույց տվեց՝  սուտ է, որ հայը  միայն մտածում է՝ ինչպես լցնի իր փորը։ Հայն ունի մեծ պահանջ՝ գաղափարների շուրջ ունենալ քննարկումներ»,- Երևանում ընթացող առաջին համահայկական քաղաքացիական համաժողովին ասաց Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, «Ապագա հայկականը» նախաձեռնության համահիմնադիրներից  Ռուբեն Վարդանյանը, ով միացել է համաժողովին առցանց եղանակով։

ԼՂ-ում իրավիճակը չափազանց հակված է դեպի բռնությունը. Նեդ Փրայս

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերը միշտ են եղել և մնում են հրատապ Միացյալ Նահանգների համար, քանի որ «սա նրբանկատ իրավիճակ է»: Այդ մասին ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը՝ ամենօրյա ճեպազրույցում պատասխանելով հարցին, թե մեծացրե՞լ է արդյոք Վաշինգտոնի համար այդ ջանքերի հրատապությունը ամերիկյան հետախուզության՝ նախօրեին արված հայտարարությունը:

Հարութ Սասունյան. Արցախի նախագահը մեծ սխալ գործեց՝ պաշտոնանկ անելով Վարդանյանին Ալիևի հրամանով

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն անցած հինգշաբթի մեծ սխալ գործեց, երբ ենթարկվելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ճնշմանը, պաշտոնանկ արեց պետնախարար, միլիարդատեր գործարար Ռուբեն Վարդանյանին, որն իր հարստությունն ստեղծել էր Մոսկվայում։

Կառավարությունն առաջարկում է ատեստացիաների միջոցով ԱԱԾ աշխատակիցներին հավելավճարներ տալ

«Նախագծով առաջարկվում է ազգային անվտանգության մարմիններում պետական սահմանի պահպանության կամ հետախուզական կամ հակահետախուզական կամ օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման կամ հատուկ առաջադրանքների կատարման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար ներդնել ատեստավորման համակարգ, որի արդյունքներով համապատասխան ծառայողների համար կհաշվարկվի հավելավճար»

Բանջարեղենի անվան տակ հագուստ են ներմուծել

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ իրեն վերապահված լիազորությունների իրականացման շրջանակում, բացահայտվել են մաքսային կանոնների խախտումների նոր դեպքեր։

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարում է Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջիկա բանակցությունների մասին

Փետրվարի 22-ին կայացած ճեպազրույցում ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսն անդրադարձել է Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը։

ԱԱԾ սահմանապահ զորքերը մասնագիտական կրթությամբ սպաներով համալրելու նպատակով հայտարարում է ընդունելություն

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը մասնագիտական կրթությամբ սպաներով համալրելու նպատակով հայտարարում է ընդունելություն ՌԴ անվտանգության դաշնային ծառայության Կուրգանի և Կալինինգրադի սահմանապահ ինստիտուտներում ու ՀՀ պաշտպանության նախարարության Վ․ Սարգսյանի անվան ռազմական համալսարանի սահմանապահ ծառայության նորաբաց հոսքում՝ 17–18 տարեկան միջնակարգ կրթությամբ,

Արարատ Միրզոյանը կմեկնի Սիրիա

Ավերիչ երկրարշարժից տուժած շրջաններին մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակը հասցնելու նպատակով փետրվարի 23-ին Արարատ Միրզոյանը կմեկնի Սիրիա:

Վերջին նորությունները

Արցախն ու ՀՀ-ն ոչնչացնելու Ադրբեջանի և Թուրքիայի նպատակը հասկացողի համար երբեք գաղտնիք չի եղել. Այվազյան

«Փաշինյանն այսօր հայտարարել է, թե իր ունեցած տեղեկությունների համաձայն՝ «հիմա շատ մեծ է [ռազմական] էսկալացիայի հավանականությունը և՛ Հայաստանի սահմանի երկայնքով, և՛ Լեռնային Ղարաբաղում»։ Բացի այդ, նրա հավաստմամբ՝ գործ ունենք «էթնիկ զտումներ իրականացնելու Ադրբեջանի ակնհայտ նախապատրաստությունների» հետ։