Արցախում թթի վերամշակմամբ զբաղվող տնտեսությունների համար նոր առաջարկ կա

Արցախի Հանրապետության կառավարությունը շրջափակման ողջ ընթացքում տարբեր ծրագրերի միջոցով սատար է կանգնել գյուղատնտեսության ոլորտում տնտեսավարողներին՝ փորձելով մեղմացնել բլոկադայի բացասական ազդեցությունը տնտեսության այս ճյուղի  վրա: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունից ու ներկայացնում իրականացրած ու իրականացվող ծրագրերը.

Առավել ընթեռնելի

Արցախի Հանրապետության կառավարությունը շրջափակման ողջ ընթացքում տարբեր ծրագրերի միջոցով սատար է կանգնել գյուղատնտեսության ոլորտում տնտեսավարողներին՝ փորձելով մեղմացնել բլոկադայի բացասական ազդեցությունը տնտեսության այս ճյուղի  վրա: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունից ու ներկայացնում իրականացրած ու իրականացվող ծրագրերը.

«պետական պահուստում առկա վառելիքի սուղ պաշարների հաշվին տնտեսավարողները շրջափակման առաջին ամիսներին հնարավորություն են ունեցել իրականացնել գարնանացանի նախապատրաստական աշխատանքները,

ամբողջությամբ անվճար վերջիններիս են տրամադրվել գարնանացան մշակաբույսերի սերմերը, բացառությամբ կարտոֆիլի և հաճարի, որոնց դիմաց հողօգտագործողները վճարել են սիմվոլիկ գումար,

վերջերս գյուղատնտեսության նախարարի՝ ոլորտի շրջանային պատասխանատուների, ԱՀ ԳԳԱՀ տնօրենի  հետ ընդլայնաված խորհրդակցության ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել բերքահավաքի աշխատանքներում ներգրավված կոմբայնների վարձավճարների 10 %-ով իջեցման վերաբերյալ՝ նախորդ տարի գործող գների համեմատությամբ,

որոշում է կայացվել երաշտից տուժած աշնանացան ցանքատարածքները  բերքահավաքից հետո փոցխել պետական միջոցների հաշվին՝ նախապատրաստելով դրանք 2024 թվականի ցանքսին, ինչը շոշափելի ծախսերից կազատի հողօգտագործողներին:

Ներկայումս հանրապետությունում ընթանում են հացահատիկայինների, ջերմոցային տնտեսություններում բանջարաբոստանային մշակաբույսերի, ինչպես նաև որոշ պտղատեսակների բերքահավաքը:

Կառավարությունը հոգացել է հացահատիկայինների ցանքատարածքներում և այգիներում բերքահավաքի՝ հնարավորինս անվտանգ կազմակերպման մասին ևս:

Որոշում է կայացվել նաև աջակցել թթի արտադրանքի, մասնավորապես՝ բարձրորակ դոշաբի իրացման գործընթացին, նախապատվությունը տալով հատկապես տնային տնտեսություններում վերամշակված արտադրանքին։

Պետությունը պատրաստ է գնել թթի բարձրորակ դոշաբը՝ վճարելով 1 լիտրի դիմաց 3000 դրամ:

Այսպիսով, թթի վերամշակմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին ընձեռնվում է բացառիկ հնարավորություն՝ շահավետ պայմաններով, պետության աջակցությամբ ու երաշխավորությամբ իրացնել սեփական արտադրանքը՝ զերծ մնալով մի շարք լրացուցիչ ծախսերից ու քաշքշուկից»:

- Advertisement -spot_img
Վերջին նորությունները

«ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓՅՈւՌՔ ԳՈՐԾԱԿՑՈւԹՅԱՆ ՏԱՍՆԱՄՅԱ ՈւՂԻՆ» ԵՌԱՀԱՏՈՐՅԱԿԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կենտրոնական մասնաշենքի կլոր սրահում փետրվարի 20-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի հիմնադիր նախարար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանուշ Հակոբյանի «Հայրենիք-Սփյուռք գործակցության տասնամյա ուղին» (2008-2018թթ.)

Լրացուցիչ նորություններ