ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը գրում է․
«Սիրելի’ հայրենակիցներ, նախ ուզում եմ ներողություն խնդրել, որ այս հարցին ուշ եմ անդրադառնում զբաղվածությանս պատճառով, նաև տեղեկացնեմ օրեր առաջ ՄԱԿ ֊ի գրասենյակի դիմաց անցկացված ակցիայի հետագա զարգացումների մասին։
Ինչպես արդեն հետևել եք լրատվամիջոցներով կամ թե անձամբ ներկա գտնվելով ակցիային, այդ օրը մենք կաթնախառնուրդներն ու մանկական շիլաները հանձնեցինք գրասենյակ և պահանջեցինք հասցնել Արցախ, թեև աշխատակիցը շատ հստակ ասաց, որ իրենք դրա հնարավորությունը չունեն։
Երեկ մի քանիսիս հրավիրեցին ՄԱԿ֊ի գրասենյակ համակարգողի պաշտոնակատար Նիլս Սքոթի հետ հանդիպման։ (շատ ժամանակ չկար տեղեկացնելու։
Հանդիպման ընթացքում որպես ականատես և մարդ, ով անցել էր շրջափակման ամենածանր հետևանքների միջով` ներկայացրեցի այն բոլոր խնդիրները, որոնք առկա են Արցախում արդեն յոթ ամիսների ընթացքում, ինչպես նաև ներկայացրեցինք առհասարակ հետպատերազմյան իրավիճակը և Ադրբեջանի սանձարձակ վերաբերմունքը։
Խոսեցինք նաև մեր ակնկալիքների մասին ՄԱԿ ֊ի գրասենյակից և դրանք ամենևին միայն հայտարարությունները չեն այլ գործուն քայլերը։
Ինչ վերաբերում է կաթնախառնուրդներին, ապա խոստացան գտնել ճանապարհ և այն հասցնել Արցախ, թե ե՞րբ դա կլինի և իրենք հստակ չկարողացան ասել, բնականաբար նաև մենք չենք կարող որևէ հստակ ամսաթիվ նշել ։ Հուսանք այնուամենայնիվ շատ չի ուշանա։
(Քննարկվեց նաև մի շարք հարցեր, որոնք հանրայնացնելու չեն․․․
Հիշեցնեմ նաև, որ …
Արցախը մնում է տոտալ շրջափակման մեջ։
Չմոռանաք նաև կարևորել Արցախի հարցը և միանալ ՀայաՔվե ֊ի ստորագրահավաքին»։