Եթե ինչ-որ մեկը կարող է հավակնել հայոց պատմության մեջ դավաճանի և դասալիքի պաշտոնի, դա Նիկոլ Փաշինյանն է.Լևոն Զուրաբյան

Եթե ինչ որ մեկը կարող է հավակնել հայոց պատմության մեջ դավաճանի և դասալիքի պաշտոնի, դա Նիկոլ Փաշինյանն է, որովհետև ինքը՝ որպես երկրի ղեկավար, իրեն պահել է, ըստ էության, դասալիքի պես, երբ որ ստանձնել է մոդերատորի կարգավիճակ: Երկրի ղեկավարի գործը ղեկավարելն է, ճիշտ ուղղություն ցույց տալը, իսկ եթե դու ընդունում ես մոդերատորի կարգավիճակ ու ասում՝ բոլորը մեղավոր են, դա դասալքության ամենավերջին ձևն է:

Առավել ընթեռնելի

«Եթե ինչ որ մեկը կարող է հավակնել հայոց պատմության մեջ դավաճանի և դասալիքի պաշտոնի, դա Նիկոլ Փաշինյանն է, որովհետև ինքը՝ որպես երկրի ղեկավար, իրեն պահել է, ըստ էության, դասալիքի պես, երբ որ ստանձնել է մոդերատորի կարգավիճակ: Երկրի ղեկավարի գործը ղեկավարելն է, ճիշտ ուղղություն ցույց տալը, իսկ եթե դու ընդունում ես մոդերատորի կարգավիճակ ու ասում՝ բոլորը մեղավոր են, դա դասալքության ամենավերջին ձևն է: Դու շարունակում ես մնալ իշխանության, վայելել դրա բոլոր լծակներն ու դիվիդենտները ու միևնույն ժամանակ ոչ մի պատասխանատվություն չես կրում, որովհետև քեզ պահում ես մոդերատորի պես: Նիկոլ Փաշինյանն անգամ չգիտի, որ եթե ինքը երկրի ղեկավարն է, ապա ռազմական հարցերում պատասխանատուն ինքն է»,- «News.am»-ին տված հարցազրույցում հայտարարեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

Նա նաև անդրադարձավ հունիսի28-ին Արցախ-Ադրբեջան շփման գծում Ադրբեջանի կատարած ռազմական ագրեսիային՝ ասաց, որ Բաքուն սովորել է ռազմական ագրեսիայի միջոցով հարցերը լուծել, քանի որ իր արարքները կարողանում է մարսել:

- Advertisement -spot_img
Վերջին նորությունները

«ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓՅՈւՌՔ ԳՈՐԾԱԿՑՈւԹՅԱՆ ՏԱՍՆԱՄՅԱ ՈւՂԻՆ» ԵՌԱՀԱՏՈՐՅԱԿԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կենտրոնական մասնաշենքի կլոր սրահում փետրվարի 20-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի հիմնադիր նախարար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանուշ Հակոբյանի «Հայրենիք-Սփյուռք գործակցության տասնամյա ուղին» (2008-2018թթ.)

Լրացուցիչ նորություններ