Ալեն Ղուլյան. Արցախում «я не воевал» լոզունգով մարդկանց ի հայտ գալը շատ կասկածելի է

Առավել ընթեռնելի

Արցախցի օգտատեր Ալեն Ղուլյանը ֆեյբուքյան գրառմամբ անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի՝ Արցախ տեղափոխվելուն.

«Եթե հիշում եք, տարիներ առաջ ադրբեջանական քարոզչամեքենան մի պրոյեկտ է նետել դաշտ…Կոչվում էր «Հայաստան-Ադրբեջան խաղաղության հարթակ»… վահանմարտիրոսյաններ, սյուզանջաղինայններ և այլոք..

Ի տարբերություն նրանց, Արցախում «փրկչի» պարաշյուտով դեսանտ իջած սույն քաղաքացին ( կներեք արդեն չգիտեմ, թե որ երկրի քաղաքացի է) լավ փող ու հեղինակություն ունի, ազդեցիկ է և մի որոշ ժամանակ նրան հաջողվելու է վստահություն ներշնչել մարդկանց մոտ, մանավանդ, որ իր փիառի վրա լավ գումարներ է ծախսելու (վատ բան չմտածեք` բարեգործական ծրագրերով

Ես տարբերություն չեմ տեսնում..Վարդանյան Ռուբենը, վահանմարտիրոսյաններն ու սյուզանջաղինյանները նույն առաքելությունն են անում` թորքի հետ ախպերություն անելն են քարոզում.. Եթե նրանց հետևում բացահայտ ադրբեջանի հատուկ ծառայություններն էին կանգնած, Ռ.Վ-ի դեպքում` դեռ պարզ չէ..ժամանակը ցույց կտա..

Ի դեպ` ասում են, որ նախքան գալը «չկռված խաղաղասերը» Արցախում սոցհարցում էր կազմակերպել, պարզելու համար, թե արցախահայությունն ում է տեսնում «փրկչի« դերում.. Հետաքրքիր է, թե ինքը ո՞ր հորիզոնականում էր…

Հ.Գ. Մարտական գեներալին կալանավորելու հետ զուգահեռ «я не воевал« լոզունգով մարդկանց ի հայտ գալը շատ կասկածելի է…շատ..»։

- Advertisement -spot_img
Վերջին նորությունները

«ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓՅՈւՌՔ ԳՈՐԾԱԿՑՈւԹՅԱՆ ՏԱՍՆԱՄՅԱ ՈւՂԻՆ» ԵՌԱՀԱՏՈՐՅԱԿԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կենտրոնական մասնաշենքի կլոր սրահում փետրվարի 20-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի հիմնադիր նախարար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանուշ Հակոբյանի «Հայրենիք-Սփյուռք գործակցության տասնամյա ուղին» (2008-2018թթ.)

Լրացուցիչ նորություններ