Իրանագետ. Ալիևին ստիպում են խաղալ կրակի հետ

Ադրբեջանում բարձր տեմպով շարունակվում են շիա հավատացյալների ձերբակալությունները։

Առավել ընթեռնելի

Իրանագետ Արտյոմ Տոնոյանը գրում է.

Ադրբեջանում բարձր տեմպով շարունակվում են շիա հավատացյալների ձերբակալությունները։

Ձերբակալվողներին այժմ արդեն մեղադրանք է ներկայացվում այլ պետության հատուկ ծառայությունների հետ համագործակցելու և պետական դավաճանության մեջ։

Ազատությունից զրկվում են անձինք, որոնք այս կամ այն կերպ նախկինում ևս անցել են տարբեր շինծու քրեական գործերով, մեղադրվել Ադրբեջանում իսլամական հեղափոխություն նախապատրաստելու մեջ, բայց ազատ արձակվել համաներմամբ Հայաստանում տեղի ունեցած «հեղափոխությունից» հետո։

Թե ինչ նպատակ է հետապնդում Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունն իր այս ձերբակալություններով և ինչ խնդիր է լուծում իր համար, կարծում եմ՝ մոտավորապես պարզ է.
1) սերմանել վախ սեփական քաղաքացիների շրջանում կրոնի հանդեպ և հեռու պահել մզկիթներից, քանի որ այս պահի դրությամբ մզկիթ մտնող և կամ սեփական տանը նամազ անող ցանկացած քաղաքացի կարող է արդեն վաղը մեղադրվել հօգուտ Իրանի լրտեսության մեջ,
2) էլ ավելի գրգռել Իրանի նյարդերը, սադրել և ներքաշել նոր պատմությունների մեջ։

Ալիևին ստիպում են խաղալ կրակի հետ, որի հետևանքները մեծ հաշվով առանձնապես չեն հետաքրքրում նրա տերերին»։

- Advertisement -spot_img
Վերջին նորությունները

Միրզոյանն ու Հոգանը քննարկել են ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի առանցքային հարցեր

Հունիսի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Դերեք Հոգանի հետ: ՀՀ ԱԳՆ հաղորդմամբ, զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր:

Լրացուցիչ նորություններ