«Վերջին տարիներին մեր և՛ դաշինքի, և՛ խմբակցության, և՛ դաշինքի մաս կազմող քաղաքական ուժերի ասած միտքն այսօր հաստավում է, այն առումով, որ ադրբեջանաթուրքականկ տանդեմը հաջողության հասնելով 2020 թվականին, իրենց ճնշումները պարտադրանքի լեզվով ՀՀ-ի նկատմամբ շարունակում են, որովհետև այդ խաղաղության օրակարգը կեղծ է, ՀՀ իշխանությունները լավ չեն պատկերացնում, այն խաբկանք է Հայաստանի համար»,-ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտնեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նրա կարծիքով՝ նաման պայմանագիր չի կարող լինել, քանի որ պատերազմում պարտված իշխանությունները միշտ գրնվում են ճնշումների ներքո։
«Մեր կողմից խաղաղության մուրալ է, իսկ հակառակորդի կողմից խաղաղության պարտադրանք, դրա համար Ալիևի հռետորաբանությունը չի փոխվել, շարունակական ձևով նոր պահանջ է ներկայացնում Հայաստանին»,-ասաց Օհանյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի և Թուրքիայի համար իրենց հնչեցրեծ «Զանգեզուրի միջանցքը», ենթակառուցվածքների բացում է, իսկ մեր համար ամբողջ Սունյաց աշխարհն անվտանգության երաշխիք է։
««Խաղաղության» պայմանագրին ծանոթացել են մեր գործընկերները, դրանում խոսք անգամ չկա այն պարտավորվածությունների մասին, որ պետք է իր վրա վերցնի Ադրբեջանը, չկա սահմանազատում և սահմանագծում իրականացնելու մասին կետ՝ սահմանները կոնկրետացնելու առումով։ Հայաստնի ինքնավար տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման մասին էլ խոսք չկա»,-ասաց Սեյրան Օհանյանը և, հիշեցնելով Արցախի հայաթափման և տեղի ժողովրդի նկատմամբ իրականացված ռազմական ագրեսիայի փաստը, հավելեց. «Ադրբեջանն մեր հայրենիքի մի մասի նկատմամբ ցեղասպանություն է իարկանցրել և չեմ կարծում, որ նորմալ երկրի նորմալ իշխանությունները նման իրավիճակում պետք է ձեռք մեկնեն, ասեն՝ մենք գնում ենք խաղաղության»։