Հայաստանի իշխանությունն իր տարբեր բնակավայրեր առևտրի առարկա է դարձրել` հայտնի 8 գյուղերը վկա․ Աբրահամյան

«Հայաստանի իշխանությունն իր տարբեր բնակավայրեր առևտրի առարկա է դարձրել` հայտնի 8 գյուղերը վկա:

Առավել ընթեռնելի

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Հայաստանի իշխանությունն իր տարբեր բնակավայրեր առևտրի առարկա է դարձրել` հայտնի 8 գյուղերը վկա:

Ուշագրավ է այն հանգամանքը, որ այս ամենը տեղի է ունենում Ադրբեջանի առավելապաշտական դիրքորոշումների համատեքստում:

Ադրբեջանը խոսում է Հայաստանից ակնկալվող տարածքային զիջումների մասին և կտրականապես մերժում նույնիսկ իր` 2021-22 թթ.-ի ընթացքում ՀՀ-ից օկուպացված տարածքներից իր զորքերը դուրս բերելու հարցը:

Դեռ չեմ խոսում այն տարածքների մասին, որոնք նրա վերահսկողության տակ են անցել 90-ականների սկզբին:

Թե ինչի է «ծովը չտեսած բոբիկացել» իշխանությունը կարելի է հասկանալ նրա` 2018-2023 թվականների քաղաքական վարքագծից, որի պայմաններում Արցախը հանձնեցին, ՀՀ ինքնիշխան տարածքներն անցան Ադրբեջանի վերահսկողության տակ, հազարավոր մարդիկ զոհվեցին, իսկ հիմա էլ փորձում են «խաղաղության» անվան տակ ՀՀ մի շարք բնակավայրերի խաղաղ հանձնումն իրականացնել»:

- Advertisement -spot_img
Վերջին նորությունները

«ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓՅՈւՌՔ ԳՈՐԾԱԿՑՈւԹՅԱՆ ՏԱՍՆԱՄՅԱ ՈւՂԻՆ» ԵՌԱՀԱՏՈՐՅԱԿԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կենտրոնական մասնաշենքի կլոր սրահում փետրվարի 20-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի հիմնադիր նախարար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանուշ Հակոբյանի «Հայրենիք-Սփյուռք գործակցության տասնամյա ուղին» (2008-2018թթ.)

Լրացուցիչ նորություններ