«Մայր Հայաստան» դաշինքի ցուցակը կգլխավորի Անդրանիկ Թևանյանը

Տեղի է ունեցել «Մայր Հայաստան» դաշինքի հիմնադիր հավաքը։ «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման համակարգող Անդրանիկ Թևանյանը, «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը և «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցության նախագահ Մանուկ Սուքիասյանը համագործակցության և դաշինք կազմելու մասին հուշագիր են ստորագրել, որում ասված է․

Առավել ընթեռնելի

«Կարևորելով Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության առջև ծառացած անվտանգային մարտահրավերների հաղթահարումը,
Համարելով Հայաստանի Հանրապետությունում ամբողջական իշխանափոխությունն այդ մարտահրավերների հաղթահարման գլխավոր նախապայման,
Դիտարկելով Երևան քաղաքի ավագանու ընտրությունները որպես ամբողջական իշխանափոխության, համակարգային փլուզումները և հանրության պառակտումը կանխելու հնարավորություն՝
«Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը, «Երկիր ծիրանի» կուսակցությունը և «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցությունը ձևավորում են դաշինք՝ Երևան քաղաքի ավագանու ընտրություններին «Մայր Հայաստան» համամասնական ցուցակով մասնակցելու նպատակով»:

Դաշինքի համամասնական ցուցակը գլխավորելու է Անդրանիկ Թևանյանը։

Ավելի վաղ Անդրանիկ Թևանյանը հայտարարել էր, որ «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը որոշել է մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին՝ այն դիտարկելով որպես ամբողջական իշխանափոխության և մեր երկիրն այս վիճակից դուրս բերելու հնարավորություն։

- Advertisement -spot_img
Վերջին նորությունները

«ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓՅՈւՌՔ ԳՈՐԾԱԿՑՈւԹՅԱՆ ՏԱՍՆԱՄՅԱ ՈւՂԻՆ» ԵՌԱՀԱՏՈՐՅԱԿԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կենտրոնական մասնաշենքի կլոր սրահում փետրվարի 20-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի հիմնադիր նախարար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանուշ Հակոբյանի «Հայրենիք-Սփյուռք գործակցության տասնամյա ուղին» (2008-2018թթ.)

Լրացուցիչ նորություններ