Թուրքիայում ձերբակալել են մի տղամարդու, որը կարող էր ռումբ դնել Ստամբուլի զբոսաշրջային փողոցում

Առավել ընթեռնելի

Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է մի մարդու, որը, ինչպես ենթադրվում է, Ստամբուլի Իսթիքլալ փողոցում ռումբ է թողել, որը գործի է դրվել կիրակի օրը: Այս մասին հայտարարել Է Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ռումբ թողած անձը ձերբակալվել է Ստամբուլի անվտանգության վարչության աշխատակիցների կողմից։ Նա հարցաքննվում է», — ասել է նա լրագրողներին։

Սոյլուն նշել է, որ հետաքննությունը ապացույցներ ունի, որոնք ցույց են տալիս՝ ահաբեկչության հետքերը տանում են Սիրիա, դրանում ներգրավված են Անկարայի կողմից ահաբեկչական ճանաչված խմբերը, և  դրան մասնակցում են Անկարայի կողմից ահաբեկչական համարվող խմբավորումները: Ընդհանուր առմամբ, ըստ նրա, այս պահին ձերբակալվել է ավելի քան 20 անձ, որոնք կարող են առնչություն ունենալ ահաբեկչության հետ:

«Մեր գնահատականներով՝ հարձակումն իրականացնելու հրամանը եկել է Քոբանիից, իսկ հարձակման հեղինակը եկել է Աֆրինից»,- ասել է նախարարը։ Քոբանին և Աֆրինը Սիրիայի հյուսիսում գտնվող քաղաքներ են:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Ստամբուլի կենտրոնում գտնվող Իսթիքլալ զբոսաշրջային փողոցում պայթուն է տեղի ունեցել։ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է վեց զոհվածի մասին։ Ավելի ուշ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտնել է 81 տւժածի մասին և նշել, որ երկրի իշխանությունները Ստամբուլում տեղի ունեցած պայթյունը համարում են ահաբեկչություն, այն կատարվել է կնոջ կողմից։

Նշվում է, որ 50 տուժած բուժվելուց հետո դուրս է գրվել հիվանդանոցներից, 31 մարդ դեռ գտնվում է բժիշկների հսկողության տակ։ Վերակենդանացման բաժանմունքում գտնվող հինգ տուժածներից երկուսի վիճակն էլ գնահատվում է ծանր։

- Advertisement -spot_img
Վերջին նորությունները

«ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓՅՈւՌՔ ԳՈՐԾԱԿՑՈւԹՅԱՆ ՏԱՍՆԱՄՅԱ ՈւՂԻՆ» ԵՌԱՀԱՏՈՐՅԱԿԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կենտրոնական մասնաշենքի կլոր սրահում փետրվարի 20-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի հիմնադիր նախարար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանուշ Հակոբյանի «Հայրենիք-Սփյուռք գործակցության տասնամյա ուղին» (2008-2018թթ.)

Լրացուցիչ նորություններ