Ավանեսյանը հրաժարվեց ներկայացնել հրդեհի բռնկման մեջ մեղադրվող կապիտանի առողջական վիճակի մասին տեղեկությունները

«Բավարար է: Ինչպես գիտեք, այրվածքներով պացիենտները սովորաբար բավականին երկար բուժում են ստանում և որոշ դեպքերում նաև վերականգնողական ընթացք, մի քանի վիրահատությունների շրջան ունենք»

Առավել ընթեռնելի

«Բավարար է: Ինչպես գիտեք, այրվածքներով պացիենտները սովորաբար բավականին երկար բուժում են ստանում և որոշ դեպքերում նաև վերականգնողական ընթացք, մի քանի վիրահատությունների շրջան ունենք»,-կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ներկայացնելով Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ինժեներասակրավորական վաշտի կացարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով վնասվածքներ ստացած զինծառայողների առողջական վիճակին:

Նա հայտնեց, որ այս պահին անհրաժեշտ բուժօգնությունը տրամադրվում է, առաջիկայում էլ անհրաժեշտը կարվի զինծառայողների առողջությունն ամբողջովին վերականգնելու համար և պարբերաբար այդ նպատակով խորհրդակցություններ են անցկացվում:

Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, որ զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում:

Առողջապահության նախարարը հրաժարվեց ներկայացնել հրդեհի բռնկման մեջ մեղադրվող կապիտանի առողջական վիճակի մասին տեղեկությունները՝ դրանք համարելով բժշկական գաղտնիք;

- Advertisement -spot_img
Վերջին նորությունները

Արցախն ու ՀՀ-ն ոչնչացնելու Ադրբեջանի և Թուրքիայի նպատակը հասկացողի համար երբեք գաղտնիք չի եղել. Այվազյան

«Փաշինյանն այսօր հայտարարել է, թե իր ունեցած տեղեկությունների համաձայն՝ «հիմա շատ մեծ է [ռազմական] էսկալացիայի հավանականությունը և՛ Հայաստանի սահմանի երկայնքով, և՛ Լեռնային Ղարաբաղում»։ Բացի այդ, նրա հավաստմամբ՝ գործ ունենք «էթնիկ զտումներ իրականացնելու Ադրբեջանի ակնհայտ նախապատրաստությունների» հետ։

Լրացուցիչ նորություններ