Այս պահին դեռևս թույլտվություն չկա, որպեսզի այցելենք դեպքի վայր. Արցախէներգոյի փոխտնօրեն

Արցախի Հանրապետությունում էներգետիկ ճգնաժամ է հասունանում: Արցախը սնուցող միակ էլեկտրագծի վթարին հաջորդել է գազի մատակարարման խափանումը: Այս 2 հանգամանքի  ըստ էության ոչ պատահական համընկնումը, Արցախի Հանրային հեռուստաընկերության հաղորդմամբ,  խորացրել է արդեն 39 օր շարունակվող շրջափակման հետևանքով ծագած խնդիրները:

Առավել ընթեռնելի

«Արցախէներգո» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն ասում է, որ այսօր Արցախում ինչ արվում է, արվում է ներքին ռեսուրսների հաշվին և հովհարային անջատումները նրա համար են, որպեսզի ունեցած պաշարն արդյունավետ օգտագործեն։

«Մենք գնահատում ենք մեր  պաշարների հնարավորությունը, աշխատում ենք գործող արտադրող կայանների հետ, համատեղ որոշում կայացնում,  թե ինչ ուղղությամբ առաջ գնալ»,- նշում է նա։

Օրական 4-ժամյա  հոսանքազրկման գրաֆիկը դեռ հնարավոր է պահպանել։

Հունվարի 9-ից վթարված Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ  գիծը վերականգնելու հարցում նորություն չկա։

«Մենք որևէ նորություն չունենք, այս պահին դեռևս թույլտվություն չկա, որպեսզի այցելենք դեպքի վայր»,- ասում է նա՝ միաժամանակ նշում, որ առաջին դեպքն է, երբ միաժամանակ վթարված է էլեկտրագիծը, խաթարված գազամատակարարումը։

- Advertisement -spot_img
Վերջին նորությունները

«ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓՅՈւՌՔ ԳՈՐԾԱԿՑՈւԹՅԱՆ ՏԱՍՆԱՄՅԱ ՈւՂԻՆ» ԵՌԱՀԱՏՈՐՅԱԿԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կենտրոնական մասնաշենքի կլոր սրահում փետրվարի 20-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի հիմնադիր նախարար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանուշ Հակոբյանի «Հայրենիք-Սփյուռք գործակցության տասնամյա ուղին» (2008-2018թթ.)

Լրացուցիչ նորություններ