Պատերազմող երկրում շուրջ 10 անգամ Փաշինյանը չի տիրապետել իրավիճակին. Հայկ Մամիջանյան

«Ես չգիտեմ, թե ինչ բառերով անդրադառնալ այն նախադասությանը, երբ Փաշինյանն ասվում է, որ շուրջ 10 անգամ Արայիկ Հարությունյանի և Գլխավոր շտաբի տված տվյալներն իրար հակասել են»,-անդրադառնալով 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում Փաշինյանի արած հայտարարությանը՝ ասուլիսում հայտարարեց «Պատիվ ունեմ»

Առավել ընթեռնելի

«Ես չգիտեմ, թե ինչ բառերով անդրադառնալ այն նախադասությանը, երբ Փաշինյանն ասվում է, որ շուրջ 10 անգամ Արայիկ Հարությունյանի և Գլխավոր շտաբի տված տվյալներն իրար հակասել են»,-անդրադառնալով 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում Փաշինյանի արած հայտարարությանը՝ ասուլիսում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը և պարզաբանեց. «Դուք հասկանում եք, թե ինչ է ասում: Պատերազմող երկրում շուրջ 10 անգամ ինքը չի տիրապետել իրավիճակին, չի իմացել, թե ինչ է տեղի ունեցել պատերզմի դաշտում»:

Այդ ամենից Մամիջանյանը եկավ այն եզրահանգման, որ Փաշինյանի այդ խոսքերը ինքնախոստովանական ցուցմունքներ էին:

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը նաև անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի այն խոսքին, ըստ որի՝ երբ ինքը նոյեմբերի 9-ից հետո, 1-2 օրից վերադարձել է աշխատանքի, իրեն զեկուցել են, թե Շուշիում ոչ մի հայ զինվոր չի մնացել:

«Հասկանո՞ւմ եք, թե ինչի՞ մասին է խոսում: Նոյեմբերի 9-ից հետո ոչ մեկը չգիտի, թե ո՞ր բունկերում էր, ի՞նչ էր անում, ի՞նչ սթափության վիճակում էր գտնվում: Այդ մասին ինքը երեկ ինքնախոստովանությամբ ասաց»,-նկատեց Մամիջանյանը:

Նա տարակուսեց, թե ինչպես կարող էին նոյեմբերի 9-ին ստորագրած եռակողմ հայտարարությունից  երկու օրանց Շուշիում հայ զինվորներ մնային:

Անդրադառնալով պատերզմից խուսափելու հարցին՝ Մամկիջանյանը շեշտեց, որ միշտ էլ ագրեսոր կողմը եղել է Ադրբեջանը, բայց այս անգամ ինքը կխոսի առիթի մասին և հավելեց. «Փաշինյանի արած հայտարարությունը «Արցախը Հայաստան է, և վերջ» հակասության մեջ է մտնում հենց Փաշինյանի հարած հայտարարություններին, որոնց ժամանակ նա ասել էր, որ քանի դեռ Արցախը չվերադառնա բանակցային սեղանի շուրջ, ինքը չի բանակցելու:

Պարզ հարց եմ տալիս՝ հիմա Արցախը Հայաստա՞ն է, ու վերջ, թե՞ դու Արցախի անունից բանակցելու իրավունք ունես և հենց այդ երկատվածությունն է խառնաշփոթ ստեղծել բանակցություններում: էլ չեմ ասում, որ նմանօրինակ ուլտիմատումն ինքը դրել է ոչ թե Ադրբեջանի առաջ, այլ՝ համանախագահ երկրների: 2018 թվականին, գալով իշխանության, Նիկլոլ Վովայի Փաշինյանը ուլտիմատում է դրել Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջ»:

Որպես պատերազմի առիթ Հայկ Մաիջանյանը նշեց նաև քաղաքական սեփական դիվիդենտների համար Փաշինյանի կողմից Դուշամբեում Վիեննայի և Սանկտ Պետերբուգի պայմանավորվածությունների զոհաբերումը:

- Advertisement -spot_img
Վերջին նորությունները

«ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓՅՈւՌՔ ԳՈՐԾԱԿՑՈւԹՅԱՆ ՏԱՍՆԱՄՅԱ ՈւՂԻՆ» ԵՌԱՀԱՏՈՐՅԱԿԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կենտրոնական մասնաշենքի կլոր սրահում փետրվարի 20-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի հիմնադիր նախարար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանուշ Հակոբյանի «Հայրենիք-Սփյուռք գործակցության տասնամյա ուղին» (2008-2018թթ.)

Լրացուցիչ նորություններ