Հայ-թուրքական հարաբերությունների «կարգավորման» գործընթացը լոկ ծխածածկույթ է. Գեղամ Մանուկյան

«Հայ-թուրքական հարաբերությունների «կարգավորման» գործընթացը լոկ ծխածածկույթ է, լոկ գեղեցիկ փոքրիկ դետալների մի ամբողջ հավաքածու է, որը հրամցվում է մեր ժողովրդին, իբր տեղի են ունենում լուրջ գործընթացներ»,- ասուլիսում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ ներկայացնելով մի շարք փաստաթղթեր,  կառավարության որոշումներ, թուրքական մամուլում հրապարակումներ։

Առավել ընթեռնելի

«Հայ-թուրքական հարաբերությունների «կարգավորման» գործընթացը լոկ ծխածածկույթ է, լոկ գեղեցիկ փոքրիկ դետալների մի ամբողջ հավաքածու է, որը հրամցվում է մեր ժողովրդին, իբր տեղի են ունենում լուրջ գործընթացներ»,- ասուլիսում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ ներկայացնելով մի շարք փաստաթղթեր,  կառավարության որոշումներ, թուրքական մամուլում հրապարակումներ։

Նա նախ ուշադրության հրավիրեց փետրվարի 15-ին Անկարայում Արարատ Միրզոյանի՝  Մևլութ Չավուշօղլու  հետ ասուլիսում արած հայտարարությանը, ըստ որի՝ «նախարար Չավուշօղլուն քիչ առաջ նշեց, որ այսօր մենք քննարկել ենք այս գործընթացին վերաբերող որոշ դետալներ, ունենք համաձայնություն համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը, ինչպես նաև հոգ տանել համապատասխան ենթակառուցվածքների մասին՝ սահմանի ամբողջական բացմանն ընդառաջ»:

Նա նշեց, որ 2020 թվականին հրապարակումներ են եղել, որ Անիի պատմական կամուրջը վերանորոգվում է։ Մինչ այդ, Գ.Մանուկյանն ասաց, որ ըստ թուրքական աղբյուրների, 2017 թվականին, 2019 թվականին Թուրքիայի տարբեր նախարարներ են խոսել Անիի կամուրջի վերանորոգման մասին, պաշտոնապես հայտարարվել է, որ գործողություններ են սկսվել Անիի պատմական կամրջի վերանորոգման համար։

Ընդդիմադիր պատգամավորը նաև ուշադրություն հրավիրեց Մարգարայի կամրջով՝ Հայաստանից մարդասիրական օգնություն Թուրքիա ուղարկելու, այնտեղից հայ փրկարարներին Հայաստան վերադարձնելու փաստին, որը պատմական են համարում։

Նա հիշեցրեց, որ Մարգարայի կամուրջը փակվել է 1993 թվականին, հայ-թուրքական սահմանը փակվել է 1993 թվականին Թուրքիայի կողմից որպես բռնության, ճնշման գործիք Հայաստանի նկատմամբ։

Գեղամ Մանուկյանը նաև ՀՀ կառավարության որոշումներ հրապարակեց, ըստ որոնց դեռևս 2020 թվականի հունիսի 25-ին  Մ3-Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստան, ինչպես նաև Թալին-Քարակերտ-Թուրքիայի սահման ճանապարհների վերանորոգման համար հատկացվում է երկու միլիարդից ավելի գումար։

«Այդ ժամանակ խոսվում էր, ոչ պաշտոնական,  Հայաստանի ու Թուրքիայի միջև ստվերային քննարկումների մասին։ Այդքան գումար  ներդնել, երբ որ որևէ ռազմավարական պլանավորում չունես, լուրջ հարցական է»,- ասաց Գեղամ Մանուկյանը։

Այնուհետև նա նշեց. «Խաբում են հասարակությանը, որ Անի կամրջի շինարարությունը նոր ձեռքբերված համաձայնություն է։

Հայաստան-Թուրքիա ներկայիս հարաբերություններում Թուրքիան սահմանափակվում է փոքրիկ խորհրդանշական ժեստերով, որոնք որևէ գործնական արդյունք Հայաստանի համար չունեն, Հայաստանի իշխանությունները փորձում են սեփական հասարակությանը հրամցնել այդ ժեստերը որպես պատմական դեպքեր։ Բայց ինչպես վկայում է  Միրզոյան-Չավուշօղլու վերջին մամուլի ասուլիսը, Թուրքիան շարունակում է իր բոլոր հարաբերությունները Հայաստանի հետ պայմանավորել Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններով ու շարունակում է  խոսել նախապայմանների լեզվով, թեև հանդիպումների առաջին փուլում երկու կողմում ասում էին՝ նախապայմաններ չկան։

Թուրքիան որևէ գործողություն վերջնական չի իրականացնի, այլ շարունակելու է  իր ճնշումները մինչև Հայաստանը Ադրբեջանի հետ չի պայմանավորվել այն փաստաթղթի շուրջ, որը թեև Հայաստանը կոչում է  խաղաղության պայմանագիր, բայց իրականում պատերազմի հիմքեր ստեղծող պայմանագիր է»։

- Advertisement -spot_img
Վերջին նորությունները

«ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓՅՈւՌՔ ԳՈՐԾԱԿՑՈւԹՅԱՆ ՏԱՍՆԱՄՅԱ ՈւՂԻՆ» ԵՌԱՀԱՏՈՐՅԱԿԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կենտրոնական մասնաշենքի կլոր սրահում փետրվարի 20-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի հիմնադիր նախարար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանուշ Հակոբյանի «Հայրենիք-Սփյուռք գործակցության տասնամյա ուղին» (2008-2018թթ.)

Լրացուցիչ նորություններ