Շարմազանով. Պատասխանեք Նիկոլին. համաձա՞յն եք Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում

ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, արձագանքելով «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի  հայտարարություններին, գրել է.

Առավել ընթեռնելի

ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, արձագանքելով «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի  հայտարարություններին, գրել է.

«Երբ Նիկոլի Արցախն Ադրբեջանի կազմում հանցավոր հայտարարությունը փորձում են արդարացնել ՔՊ-ն ու նրա հաճախորդները՝ սպասելի է։

Բայց տարօրինակ է,երբ այդ հանցավոր ու հակազգային հայտարարությունը չի դատապարտում Սպարապետի եղբայր,ՀՀ նախկին վարչապետ Արամ Սարգսյանը։
Արամ Զավենի Սարգսյան…

Սպարապետ Վազգենն Արցախի հայկական լինելու,Արցախն Ադրբեջանի կազմում չլինելու համար է պայքարել, ոչ թե  անվտանգային ու ինչ-որ իրավունքների համար։ Քեզ չի սազում,գոնե լռիր, եղբայր։

Նիկոլին կարող է պաշտպանել  ՔՊ-ն, նրա հաճախորդները,բայց ոչ դու՝ Սպարապետի եղբայրը։
Կամ Սպարապետի հետ ես ու պայքարում ես Արցախի Ադրբեջանի  կազմում չլինելու համար,կամ դառնում ես Նիկոլի սպասավորը՝ արդարացնելով նրան։
Ընտրությունը ՝ քոնն է։

Նիկոլը կստորագրի՞, թե՞՝ ոչ արդեն երկրորդական է։ Նա հրապարակային ճանաչել է Արցախն Ադրբեջանի մաս։ Հայաստանը լինելու է անկախ, Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, Փաշինյանը հեռացվելու է, իսկ նրա հաճախորդները ամոթից «գետինն են մտնելու»»։

Ի պատասխան գրառման, Արամ Սարգսյանի կուսակից, Երևանի ավագանու անդամ Անի Խաչատրյանն արձագանքել է.

«Շարմազանով Էդո, դու այդքան չկաս, որ Արամին խորհուրդ տաս, կամ էլ Արամը քեզ պատասխանի։ Մեր կուսակցությունը 2000-ից պայքարում է ձեր դեմ, և կուսակցության յուրաքանչյուր անդամ հանգիստ ու հիմնավոր կպատասխանի ձեզ։

Արամ Սարգսյանը հոկտեմբերի 27-ից հետո պայքարում էր, որ նոր պատերազմում չպարտվենք, իսկ դուք Մեղրին Լաչինով էիք փոխում, գույք էիք տալիս պարտքի դիմաց, ատում էիք այս ժողովրդին ու նրանց ձայնը փողով էիք առնում՝սպանելով հավատը սեփական երկրում գործոն լինելու առումով, երկրի տնտեսությունը մեջ-մեջ էիք արել ու անգամ ձեր վարորդներին դոլլարով միլիոնատեր դարձրել, բանակը թողել էիք 80-ականների զենքի հույսին, Արցախին ու Վազգենին էլ 1999թ-ի հոկտեմբերի 28-ից արդեն լրիվ ուրացել և վերջապես դու’ք, և ոչ թե Արամն է ասել՝Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի։ Հիմա էլ դուք պայքարում եք ոչ թե Արցախի, այլ ձեր կորցրած իշխանության համար, որովհետև բացի Պուտինի մոտ գնալուց ՝այլ առաջարկ չունեք, իսկ Արամը շարունակում է պայքարը Արցախի համար ու լուծումն էլ ,ի տարբերություն ձեզ ,տեսնում է Անջատում հանուն փրկության ծրագրով, քաղաքակիրթ աշխարհի աջակցությամբ, տնտեսության հզորացման և 5 տարում ռազմական բալանսի հավասարակշռմամբ։
Հ. Գ. Իմիջայլոց, քանի դուք կաք, Նիկոլը մնալու է իշխանության, և դուք էլ դա անկասկած գիտեք»։

Բանավեճն այսքանով չի ավարտվել։ Էդուարդ Շարմազանովը շարունակել է.

«Կարիք չկա ինձ պատասխանելու։

Պատասխանեք Նիկոլին. համաձա՞յն  եք Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում, թե՞՝ դատապարտում եք Նիկոլի հանցավոր քայլերը։

Թե չէ ով ինչքա՞ն կա, կամ ինչքա՞ն չկա ՝ կորոշի պատմությունն ու սերունդները։
ՀՀԿ-ն ու Շարմազանովը լավն են կամ վատը՝ հեչ էական չէ հիմա։
Թեկուզ ես ամենավատ ու ոչ արդյունավետ քաղաքական գործիչն եմ, դա արդարացնու՞մ է ոմանց համաձայնությունը Արցախն Ադդբեջանի կազմում տեսնելու։
Իհարկե՝ ոչ։
Ռուբիկոնը գծված է. մի ափում  Նիկոլն է Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելով, մյուս կողմում՝ նրան դատապարտողներն ու Արցախի ինքնորոշման համար պայքարողները։
Դուք ու՞ր եք,որտե՞ղ եք, դա ասեք։
Հ.Գ.Անձնական վեճ չկա։
Կա գաղափարական ու սկզբունքային վեճ Արցախն ադրբեջանական համարող Նիկոլի ու նրա դեմ պայքարողների միջև։
Երրորդ ուղի չկա։
Կողմնորոշվեք»։

- Advertisement -spot_img
Վերջին նորությունները

«ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓՅՈւՌՔ ԳՈՐԾԱԿՑՈւԹՅԱՆ ՏԱՍՆԱՄՅԱ ՈւՂԻՆ» ԵՌԱՀԱՏՈՐՅԱԿԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կենտրոնական մասնաշենքի կլոր սրահում փետրվարի 20-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի հիմնադիր նախարար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանուշ Հակոբյանի «Հայրենիք-Սփյուռք գործակցության տասնամյա ուղին» (2008-2018թթ.)

Լրացուցիչ նորություններ