Ադրբեջանը դժգոհ է հնգակողմ հանդիպման վերաբերյալ ֆրանսիական կողմի հայտարարությունից

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հունիսի 1-ին Քիշնևում կայացած հնգակողմ հանդիպման արդյունքներով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը դրական ներդրում չունի խաղաղ գործընթացում։ Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավարի մեկնաբանության մեջ։

Առավել ընթեռնելի

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը նշել է, որ Եվրոպական խորհրդի ղեկավարի, Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի մասնակցությամբ Քիշնևում Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հանդիպմանը հաջորդած մամուլի հաղորդագրությունն ավանդաբար տրամադրվել է Շառլ Միշելի կողմից  որպես բրյուսելյան ֆորմատի կազմակերպիչ։

«Ավելի ուշ Ֆրանսիայի նախագահի՝  հանդիպման մասին միակողմանի հայտարարությունը չի արտացոլում, այլ խեղաթյուրում է կողմերի դիրքորոշումը։ Ցավոք սրտի, սա Ֆրանսիայի կողմից նման պահվածքի առաջին դեպքը չէ, և սա դրական ներդրում չի ունենում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի, տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործում»,-ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ ասել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը։

- Advertisement -spot_img
Վերջին նորությունները

«ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓՅՈւՌՔ ԳՈՐԾԱԿՑՈւԹՅԱՆ ՏԱՍՆԱՄՅԱ ՈւՂԻՆ» ԵՌԱՀԱՏՈՐՅԱԿԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կենտրոնական մասնաշենքի կլոր սրահում փետրվարի 20-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի հիմնադիր նախարար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանուշ Հակոբյանի «Հայրենիք-Սփյուռք գործակցության տասնամյա ուղին» (2008-2018թթ.)

Լրացուցիչ նորություններ