«Վերածնվող Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արմեն Աշոտյանի կալանավորման վերաբերյալ

«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը տարածել է հայտարարությունը՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանավորման վերաբերյալ.

Առավել ընթեռնելի

«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը տարածել է հայտարարությունը՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանավորման վերաբերյալ.

«Այսօր՝ հունիսի 16-ին, ՀՀ հակակոռուպցիոն դատարանը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին 2 ամիս ժամկետով կալանավորելու մասին որոշում կայացրեց:

Իշխանությունների ձեռագիրը չի փոխվել. շինծու քրեական գործերի միջոցով փորձում են մեկուսացնել բոլոր այն մարդկանց, ովքեր իրական ու վճռական պայքար են մղում իրենց ապօրինությունների ու կամայականությունների, հակապետական ու հակազգային քայլերի դեմ:

Պատահական չէ, որ Արմեն Աշոտյանի կալանավորման որոշումը կայացվեց հենց այս փուլում, երբ հակառակորդը նոր ռազմական ագրեսիայի համար տեղեկատվական-քարոզչական նախապատրաստություններ է իրականացնում, սաստկացնում հարկադրանքը բանակցային սեղանի շուրջ, իսկ Հայաստանի գործող իշխանությունները պատրաստվում են նոր զիջումների:

Զուգահեռաբար, դատաիրավական համակարգին գործիք դարձնելով և նման շոուներ ապահովելով՝ Փաշինյանն ու իր թիմը փորձում են շեղել հանրության ուշադրությունը Հայաստանի ու Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումներից:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ կոչ ենք անում.

— Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի մեր հայրենակիցներին՝ իրենց ձայնը բարձրացնել՝ հանուն հայրենիքի ու պետության, համախմբվել արտաքին անվտանգային մարտահրավերներին դիմակայելու գաղափարի շուրջ, պայքարել Հայաստանը բռնապետություն դարձնող այս իշխանությունների դեմ:

— Ընդդիմադիր բոլոր ուժերին՝ գերակա դարձնել համախմբման ու միասնական ճակատով գործելու օրակարգը՝ առաջնահերթություն դիտելով գործող իշխանությունների օր առաջ հեռացումը՝ հանուն մեր պետության ներկայի և ապագայի:

— Միջազգային հանրությանը և հատկապես ժողովրդավարությունն արժեք հռչակած պետություններին, Հայաստանում հավատարմագրված նրանց դեսպաններին՝ դիրքորոշում արտահայտել բացահայտ քաղաքական հետապնդում հանդիսացող այս դեպքի և ընդհանրապես՝ իշխանությունների թելադրանքով գործող դատաիրավական համակարգի գործունեության հետ կապված»։

- Advertisement -spot_img
Վերջին նորությունները

«ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓՅՈւՌՔ ԳՈՐԾԱԿՑՈւԹՅԱՆ ՏԱՍՆԱՄՅԱ ՈւՂԻՆ» ԵՌԱՀԱՏՈՐՅԱԿԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կենտրոնական մասնաշենքի կլոր սրահում փետրվարի 20-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի հիմնադիր նախարար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանուշ Հակոբյանի «Հայրենիք-Սփյուռք գործակցության տասնամյա ուղին» (2008-2018թթ.)

Լրացուցիչ նորություններ