Նիկոլ Փաշինյան. Չկարողացա հինգ ամիս բացատրել, որ զուգարանում չի կարելի թափանցիկ ապակի դնել

«Մարզային այցերի ժամանակ ես լուրջ պրոբլեմներ եմ տեսնում»,-այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Առավել ընթեռնելի

«Մարզային այցերի ժամանակ ես լուրջ պրոբլեմներ եմ տեսնում»,-այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց՝ առկա են նախագծման, իրականացման, գույքի հետ կապված խոտաներ։

Փաշինյանն ուշադրություն հրավիրեց բասկետբոլի վահանակների վրա, երբ վահանակի փոխարեն դրվում են այլ բանի համար նախատեսված ինչ-որ բան, կամ մարզադահլիճի համար գնում են վոլեյբոլի  ցանց, բայց չկա համապատասխան գծանշում։

«Մեր ամբողջ նպատակն է, որ դուրս գանք տնայնագործությունից։ Կամ դրել ենք ֆուտբոլի դարպասներ, որոնք ճակատային եզրագծից կես մետր առաջ են, ինչի՞, որովհետև հետևը տեղ չկա։ Հիմա մենք ի՞նչ ենք ուզում երեխեքին ասենք։ Հենա քարեր կդնենք, կասենք, երեխեք ջան, խաղացեք։ Կամ պատը նախատեսվա՞ծ է այնպես, որ գնդակիի հարվածից չփլվի։ Հաջորդը կախիչին ձեռք ենք տալիս, ընկնում է, որտեղ գնում ես, ջուրը կաթում է։ Էլ չեմ ասում, չկարողացա հինգ ամիս բացատրել, որ զուգարանում չի կարելի թափանցիկ ապակի դնել։ Թվում է՝ պարզ բան է։ Դրա համար հատուկ գիտելիքնե՞ր են պետք»,-ասաց Փաշինյանը։

- Advertisement -spot_img
Վերջին նորությունները

«ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓՅՈւՌՔ ԳՈՐԾԱԿՑՈւԹՅԱՆ ՏԱՍՆԱՄՅԱ ՈւՂԻՆ» ԵՌԱՀԱՏՈՐՅԱԿԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կենտրոնական մասնաշենքի կլոր սրահում փետրվարի 20-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի հիմնադիր նախարար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանուշ Հակոբյանի «Հայրենիք-Սփյուռք գործակցության տասնամյա ուղին» (2008-2018թթ.)

Լրացուցիչ նորություններ