Մայրաքաղաքի Սևանի փողոցում սպանության փորձ կատարած տղամարդը ձերբակալվել է

Փետրվարի 10-ին, ժամը 18.50-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում էր ստացվել, որ հրազենային վնասվածքով բուժօգնության է դիմել 37-ամյա մի տղամարդ:

Առավել ընթեռնելի

Փետրվարի 10-ին, ժամը 18.50-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում էր ստացվել, որ հրազենային վնասվածքով բուժօգնության է դիմել 37-ամյա մի տղամարդ:

Հիվանդանոց օպերատիվ խումբ էր մեկնել: Պարզվել էր, որ նա հրազենային վնասվածքը ստացել էր մայրաքաղաքի Սևանի փողոցում։

Քրեական ոստիկանության, Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել էր, որ ժամը 18.30-ի սահմաններում մայրաքաղաքի Սևանի փողոցում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն էր եղել, այնուհետև հիվանդանոց տեղափոխվածի «Տոյոտա» մակնիշի մեքենայի ուղղությամբ կրակոցներ էր արձակել 32-ամյա մի տղամարդ, ապա մեքենայով հեռացել էր դեպքի վայրից: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր 9 մմ տրամաչափի 8 պարկուճ:

Նախաձեռնվել էր քրեական վարույթ: Նշանակվել էին փորձաքննություններ:

Դեպքից մեկ շաբաթ անց՝ փետրվարի 17-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները և Արարատի ու Արտաշատի բաժինների ծառայողները Արարատի մարզի Տափերական գյուղում հայտնաբերեցին ու ձերբակալեցին կրակոցներ արձակած 32-ամյա երևանցուն: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեցին երկու ատրճանակ, փամփուշտներ, դանակ և մարիխուանայի նմանվող զանգված։

Ձերբակալվածը ներկայացվել է նախաքննական մարմին: Հանգամանքները քննությամբ պարզվում են։

- Advertisement -spot_img
Վերջին նորությունները

«ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓՅՈւՌՔ ԳՈՐԾԱԿՑՈւԹՅԱՆ ՏԱՍՆԱՄՅԱ ՈւՂԻՆ» ԵՌԱՀԱՏՈՐՅԱԿԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կենտրոնական մասնաշենքի կլոր սրահում փետրվարի 20-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի հիմնադիր նախարար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանուշ Հակոբյանի «Հայրենիք-Սփյուռք գործակցության տասնամյա ուղին» (2008-2018թթ.)

Լրացուցիչ նորություններ