Օրվա թեման

Արցախում անցկացվել է «Գուպար» ազգային ավանդական խաղերի մրցույթը

Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքում տեղի է ունեցել  «Գուպար» ազգային ավանդական խաղերի մրցույթը, որին մասնակցել են Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի, Հադրութի, Քաշաթաղի, Շուշիի և Շահումյանի շրջանները ներկայացնող 7 թիմեր՝ տարբեր տարիքի շուրջ 60 պատանիներ ու երիտասարդներ: Կազմակերպվել են 4 ազգային ավանդական խաղեր...

ԵԱՀԿ փաստահավաք առաքելության ներկայացուցիչները թշնամու ագրեսիայից տուժած բնակավայրեր են այցելել, ծանոթացել են տիրող իրավիճակին

Հոկտեմբերի 25-ին ԵԱՀԿ փաստահավաք առաքելության ներկայացուցիչները՝ գնդապետ Ռոբերտ Արկադիուս Տկաչուկի գլխավորությամբ այցելել են Վարդենիսի համայնքապետարան, տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանից։ ԵԱՀԿ փաստահավաք աշխատանքային խումբն այցելել է նաև 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած Կուտական, Սոթք, Վերին Շորժա, Այրք և...

Արսեն Թորոսյանի ընտանիքի ձկնաբուծական նոր բիզնեսը․ Մարզպետի խորհրդականի ընտանիքի անդամների միջոցով «ընդլայնվում» են Արագածոտնի մարզում․ «Հետք»

Առողջապահության նախկին նախարար, այժմ ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանի ընտանիքը ձկնաբուծական բիզնես է սկսել Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղում: «Ֆիշ Ֆարմ Մենեջմենթ» ՍՊԸ-ի բաժնետերերից մեկը թեև պաշտոնյայի հայրն է՝ գյուղում ձկնաբուծարանն ավելի հայտնի է որպես «Արսեն Թորոսյանի ձկնաբուծարան», գրել է «Հետք»-ը: Պարբերականի հետաքննությունը՝...

Հայտարարվել է Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի 21կմ ճանապարհի հիմնանորոգման շինաշխատանքների ձեռքբերման մրցույթ

Հյուսիս-հարավ ճանապարհի ներդրումային Տրանշ-4 ծրագրի շրջանակում «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից հայտարարվել է Ագարակից Վարդանիձոր մոտ 21կմ ճանապարհի հիմնանորոգման, Վարդանիձորից մինչև թունելի ելք մոտ 11կմ ճանապարհի կառուցման շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցույթ։ Հիմնադրամից հայտնում են՝ աշխատանքները պետք է իրականացվեն մանրամասն նախագծին և...

Հայաստանի ցանկացած իշխանություն պետք է օգտագործի իր ողջ պոտենցիալը սպառազինություն ներկրելու համար. Աբրահամյան

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.  «2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, 2021 թվականի մայիսին ու նոյեմբերին ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելիս, 2022 թվականի ապրիլին ու օգոստոսին Արցախի դեմ ագրեսիա իրականացնելիս, 2022 թվականին Հայաստանի դեմ Ադրբեջանի իրականացրած հարձակումից հետո...

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տեղեկացված չի եղել Իլհամ Ալիևի այցի մասին

Վրաստանի նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Վրաստան կատարած այցի վերաբերյալ և նշում, որ Սալոմե Զուրաբիշվիլին տեղեկացված չի եղել Իլհամ Ալիևի՝ Վրաստան կատարած աշխատանքային այցի մասին։ «Վրաստանի նախագահը ողջունում է Ադրբեջանի Հանրապետության նախագահ պարոն Իլհամ Ալիևի աշխատանքային...

Արման Չիլինգարյանի «Լույսի կաթիլներ» ֆիլմն ընտրվել է Ֆլորենցիայի փառատոնի մրցութային ծրագրում

Կինոռեժիսոր Արման Չիլինգարյանի «Լույսի կաթիլներ» լիամետրաժ խաղարկային ֆիլմն ընտրվել է Ֆլորենցիայի միջազգային երկրորդ կինոփառատոնի (Florence International Film Festival) մրցութային ծրագրում ցուցադրության համար։ Հայաստանի ազգային կինոկենտրոնի հաղորդմամբ, փառատոնը տեղի կունենա Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում` նոյեմբեր ամսին։ Ֆիլմը, որը նկարահանվել է պետական ֆինանսական աջակցությամբ, տեղափոխում...

Գիշերը Ադրբեջանը կրկին կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 01:30-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ հայկական կողմը կորուստներ չունի: 08:00-ի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է: Հիշեցնենք, որ երեկ...

Էրդողանը պատմել է՝ վերջին մեկ ամսվա ընթացքում քանի անգամ է զրուցել Պուտինի հետ

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում հինգ բանակցություններ է ունեցել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ։ «20 տարի՝ և՛ իմ վարչապետության, և՛ իմ նախագահության ժամանակ, մենք մշտական կապի մեջ ենք եղել համաշխարհային առաջնորդների հետ։ Միայն...

ԵԱՀԿ փաստահավաք առաքելության անդամները եղել են Սյունիքում

Հոկտեմբերի 23-ին  Սյունիքի մարզպետարանում հյուրընկալվել են ԵԱՀԿ փաստահավաք առաքելության անդամները։ Մարզպետարանում Հայաստանի դիմումի հիման վրա ժամանած միջազգային փորձագետներին ու ԵԱՀԿ քարտուղարության ներկայացուցիչների հետ հանդիպում-քննարկմանը ներկա են եղել նաև Հատուկ բանակային կորպուսի  հրամանատար գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանը, «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի...

Վերջին նորությունները

«ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓՅՈւՌՔ ԳՈՐԾԱԿՑՈւԹՅԱՆ ՏԱՍՆԱՄՅԱ ՈւՂԻՆ» ԵՌԱՀԱՏՈՐՅԱԿԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կենտրոնական մասնաշենքի կլոր սրահում փետրվարի 20-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի հիմնադիր նախարար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանուշ Հակոբյանի «Հայրենիք-Սփյուռք գործակցության տասնամյա ուղին» (2008-2018թթ.)