ՅՈՒՆԵՍԿՕ. Երկրաշարժի հետևանքով վնասվել է համաշխարհային ժառանգություն համարվող Հալեպի միջնաբերդը

ՅՈՒՆԵՍԿՕ-ն հատկապես մտահոգված է երկրաշարժից հետո Հալեպ քաղաքի իրավիճակով, որտեղ վնասվել է քաղաքի պատմական կենտրոնը։ Մասնավորապես, զգալի վնասվել է համաշխարհային ժառանգություն համարվող Հալեպի միջնաբերդը։ Այս մասին «Ռիա Նովոստի»-ին հայտնել է կազմակերպության մամուլի կցորդ Թոմ Մալարը։

Առավել ընթեռնելի

ՅՈՒՆԵՍԿՕ-ն հատկապես մտահոգված է երկրաշարժից հետո Հալեպ քաղաքի իրավիճակով, որտեղ վնասվել է քաղաքի պատմական կենտրոնը։ Մասնավորապես, զգալի վնասվել է համաշխարհային ժառանգություն համարվող Հալեպի միջնաբերդը։ Այս մասին «Ռիա Նովոստի»-ին հայտնել է կազմակերպության մամուլի կցորդ Թոմ Մալարը։

Թուրքիայի Գազիանթեփ պատմական ամրոցն ու Սիրիայի Հալեպի միջնաբերդը, որոնք ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում են, տուժել են փետրվարի 6-ին առավոտյան տեղի ունեցած 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով:

«Կազմակերպությունն իր գործընկերների հետ նախնական գնահատել  է, թե որքան վնաս է հասցվել ժառանգությանը։ Սիրիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ն հատկապես մտահոգված է Համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկված հնագույն Հալեպ քաղաքի իրավիճակով, որտեղ զգալի վնասվել է միջնաբերդը», — հայտնել է Մալարը։

Նա նշել է, ո Հին քաղաքում գտնվող Արևմտյան աշտարակը փլուզվել է,  կան մի քանի շենքեր ևս, որոնց վնասվել և թուլացել են:

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին, վաղ առավոտյան 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում, որի հետևանքով զոհերի թիվն անցնում է երեք հազարը, վիրավորներինը՝ 16 հազարը։ Երկրաշարժից տուժել են նաև Սիրիայի Հալեպ, Լաթաքիա, Համա և Տարտուս նահանգներին։ Այնտեղ, վերջին տվյալներով, զոհվել է 711 մարդ, տուժել՝ 1431-ը։

Ժամեր անց, մոտավորապես 14:25-ին տեղի է ունեցել ևս մեկ երկրաշարժ՝ 7,6 մագնիտուդով։ Թուրք սեյսմոլոգների տվյալներով՝ ամենաշատ տուժած քաղաքներից մեկը Գազիանթեփն է։

Ավելի ուշ փորձագետները երեք տասնյակ հետցնցումներ են գրանցել, իսկ օրվա կեսին՝ նոր հզոր ցնցումներ՝ 7,7 մագնիտուդով։ Երկրաշարժը զգացվել է Լիբանանում, Իրաքում, Իսրայելում, Վրաստանում, Աբխազիայում, փոքր հետցնցումներ են գրանցվել Սոչիում։

- Advertisement -spot_img
Վերջին նորությունները

Արցախն ու ՀՀ-ն ոչնչացնելու Ադրբեջանի և Թուրքիայի նպատակը հասկացողի համար երբեք գաղտնիք չի եղել. Այվազյան

«Փաշինյանն այսօր հայտարարել է, թե իր ունեցած տեղեկությունների համաձայն՝ «հիմա շատ մեծ է [ռազմական] էսկալացիայի հավանականությունը և՛ Հայաստանի սահմանի երկայնքով, և՛ Լեռնային Ղարաբաղում»։ Բացի այդ, նրա հավաստմամբ՝ գործ ունենք «էթնիկ զտումներ իրականացնելու Ադրբեջանի ակնհայտ նախապատրաստությունների» հետ։

Լրացուցիչ նորություններ