Ռուբեն Վարդանյան. Այո, վիճակը շատ անկայուն է

Առավել ընթեռնելի

«Բլոկադան շարունակվում է։ Չնայած դուք գիտեք, որ լուրեր են գալիս, ճանապարհը բաց է, սակայն այդպես չէ։ Ճանապարհի կողքերին նրանք մնացել են, կարող են կանգնեցել մեքենաները, երբ ուզենան։ Դրա համար մենք ասում ենք, դա անընդունելի է, ադրբեջանցիները պետք է ամբողջությամբ դուրս գան այդտեղից»,- ուղիղ եթերում արցախցիներին ողջունելուց հետո ասաց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ ներկայացնելով թշնամու կողմից Արցախ տանող միակ ճանապարհն ինն օր փակ պահելու հետևանքով ստեղծված իրավիճակը։

Նրա խոսքով, դա Արցախի միակ որոշումն է։

Պետնախարարը նշեց, որ այս ամենի հետ մեկտեղ մղվում է ինֆորմացիոն պատերազմ, կեղծ լուրեր են տարածում ադրբեջանցիները՝ երբեմն օգտագործելով նաև տեղացիների դժգոհությունները։
Մարտունիում, Մարտակերտում, Ասկերանում հանդիպումների արդյունքներն ամփոփելով՝ Վարդանյանն ասաց, մարդկանց մեջ տեսել է մեծ էներգիա։

«Շատ ուրեխ եմ, որ դուք էլ նույնկերպ եք մտածում։ Այո, վիճակը շատ անկայուն է, պարզ չէ բոլորի համար, մենք պետք է ամեն բան անենք, որ ունենանք անվտանգության հստակ մեխանիզմներ»,-ասաց նա։

- Advertisement -spot_img
Վերջին նորությունները

«ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓՅՈւՌՔ ԳՈՐԾԱԿՑՈւԹՅԱՆ ՏԱՍՆԱՄՅԱ ՈւՂԻՆ» ԵՌԱՀԱՏՈՐՅԱԿԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կենտրոնական մասնաշենքի կլոր սրահում փետրվարի 20-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի հիմնադիր նախարար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանուշ Հակոբյանի «Հայրենիք-Սփյուռք գործակցության տասնամյա ուղին» (2008-2018թթ.)

Լրացուցիչ նորություններ