Աբրահամյան. Ադրբեջանի առաջադրած վերջնագրի պայմաններում ընտրությունը վատի ու շատ վատի միջև է

«Ադրբեջանի առաջադրած վերջնագրի պայմաններում ընտրությունը վատի ու շատ վատի միջև է, ընդ որում՝ հետևանքների առումով, դեռ պարզ էլ չի, թե որն է վատը, որն է շատ վատը։

Առավել ընթեռնելի

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. 

«Ադրբեջանի առաջադրած վերջնագրի պայմաններում ընտրությունը վատի ու շատ վատի միջև է, ընդ որում՝ հետևանքների առումով, դեռ պարզ էլ չի, թե որն է վատը, որն է շատ վատը։

Միջազգային ճնշումն այս պահին շատ թույլ է, որի պայմաններում Ադրբեջանը հումանիտար ճգնաժամ հրահրելու ճանապարհով ծանր քաղաքական պայմաններ է առաջ քաշում։

Իրավիճակի գլխավոր պատասխանատուն՝ Հայաստանի իշխանությունը, իր լռությամբ, քայլերով, ադրբեջանանպաստ  հայտարարություններով բերել հասցրել է մի կետի, երբ իր ազդեցությունը համարժեք է սովորական փալասի, իսկ միջազգային դերակատարները լրիվ այլ առաջնահերթություններով են շարժվում։

Այս պայմաններում Ադրբեջանը պլանավորել ու իրականացնում է ճնշումների ամենաայլանդակ, հակամարդկային, էթնիկ զտումներ ենթադրող և ֆիզիկական ահռելի սպառնալիք իրականացնող մասշտաբային ծրագիր»։

- Advertisement -spot_img
Վերջին նորությունները

«ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓՅՈւՌՔ ԳՈՐԾԱԿՑՈւԹՅԱՆ ՏԱՍՆԱՄՅԱ ՈւՂԻՆ» ԵՌԱՀԱՏՈՐՅԱԿԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կենտրոնական մասնաշենքի կլոր սրահում փետրվարի 20-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի հիմնադիր նախարար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանուշ Հակոբյանի «Հայրենիք-Սփյուռք գործակցության տասնամյա ուղին» (2008-2018թթ.)

Լրացուցիչ նորություններ