Արցախի Նորություններ

Արցախում այսօրվանից գնումներ են կատարում կտրոններով

Արցախի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը տեղեկացնում է, որ ըստ կտրոնների տրամադրվող ապրանքատեսակները քաղաքացիները կարող են ձեռք բերել հունվարի 20-ից մայրաքաղաքի և շրջանների բոլոր խանութներից։

Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել ԵԽ պատգամավորներին

Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական խորհրդարանի բոլոր պատգամավորներին Արցախի հայերին նրանց աջակցության համար։

Այս պահին դեռևս թույլտվություն չկա, որպեսզի այցելենք դեպքի վայր. Արցախէներգոյի փոխտնօրեն

Արցախի Հանրապետությունում էներգետիկ ճգնաժամ է հասունանում: Արցախը սնուցող միակ էլեկտրագծի վթարին հաջորդել է գազի մատակարարման խափանումը: Այս 2 հանգամանքի  ըստ էության ոչ պատահական համընկնումը, Արցախի Հանրային հեռուստաընկերության հաղորդմամբ,  խորացրել է արդեն 39 օր շարունակվող շրջափակման հետևանքով ծագած խնդիրները:

Ռուբեն Վարդանյանը ցավակցել է հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքներին

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը ցավակցել է  Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհոված զինծառայողների ընտանիքներին։ 

Ադրբեջանը կրկին խափանել է Արցախի գազամատակարարումը

Ադրբեջանը կրկին խափանել է Հայաստանից Արցախի գազամատակարարումը։

Արցախում էներգետիկ ճգնաժամն էլ ավելի է խորանում՝ հանգեցնելով օրական 4-ժամյա հոսանքազրկման

Հունվարի 17–ից հոսանքի հովհարային անջատումները կկրկնապատկվեն․ 2 ժամի փոխարեն Արցախի բնակչությունն արդեն օրական 4 ժամով կհոսանքազրկվի։

Արցախում կտրոնների հատկացման ստույգ ժամկետների մասին կլինի լրացուցիչ հայտարարություն

Արցախի Հանրապետության բնակարանային հարցերի կոմիտեն հայտնում է, որ բնակչությանը սննդամթերքի վաճառքի ու ձեռքբերման համար  կտրոնների հատկացման ստույգ  ժամկետների մասին առաջիկայում հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ։ 

Արցախում սկզբնական շրջանում կտրոններով կլինի մակարոնեղենը, բրինձը, շաքարավազը, հնդկաձավարը, ձեթը

Արցախի Հանրապետության բնակարանային հարցերի կոմիտեն օպերատիվ շտաբի հանձնարարությամբ կտրոնային համակարգի ներդրման համար մշակում է մեխանիզմներ։

Գուտերեշը կոչ է անում ապահովել Լաչինի միջանցքով ազատ ու անվտանգ տեղաշարժը

Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը վերահաստատում է իր կոչը՝  ապահովելու Լաչինի միջանցքով ազատ ու անվտանգ տեղաշարժը։ Այս մասին «Արմենպրես»-ին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։

Կարմիր խաչը չի նախաձեռնում կամ որոշում՝ ինչ է պետք. Զառա Ամատունի

30 տարի ֆիզիկապես աշխատելով ու գրասենյակ ունենալով Արցախում՝ հնարավորություն ունենք մշտապես կապի մեջ գտնվել  համապատասխան կառույցների հետ՝ հասկանալու իրավիճակը, ինչ կարիքներ են առաջանում և ըստ այդ կարիքների փորձել դրանք հասցեագրել։

Վերջին նորությունները

«ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓՅՈւՌՔ ԳՈՐԾԱԿՑՈւԹՅԱՆ ՏԱՍՆԱՄՅԱ ՈւՂԻՆ» ԵՌԱՀԱՏՈՐՅԱԿԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կենտրոնական մասնաշենքի կլոր սրահում փետրվարի 20-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի հիմնադիր նախարար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանուշ Հակոբյանի «Հայրենիք-Սփյուռք գործակցության տասնամյա ուղին» (2008-2018թթ.)