«35 տարի առաջ այս օրը սկսվեց Ղարաբաղյան շարժումը։ Եթե շարժումը չլիներ, մենք կկորցնեինք ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը։ Արցախի պահպանումն ու Արցախյան առաջին պատերազմում հաղթանակի զգացումը մեզ մեծ ուժ ու վստահություն հաղորդեցին, քանի որ կարողացանք հնարավոր դարձնել շատերին անհնարին թվացող այս հաղթանակը։ Շարժման շնորհիվ մենք հասկացանք, որ պայքարի միջոցով կարող ենք կանխել Հայրենիքի կորստի աղետը։
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններ ունեցող 6 անձ այսօր՝ փետրվարի 7-ին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Այս մասին հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։
Հայաստանում ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու Ռուսաստանի առաջարկը արդիական է, եթե Հայաստանը դեռ շահագրգռված է, առաքելությունը կարող է տեղակայվել մեկ-երկու օրվա ընթացքում։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ «Russia Today» մեդիա խմբի գործադիր տնօրեն Դմիտրի Կիսելևի հետ հարցազրույցում։
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից վեց հիվանդներ՝ ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններով, այսօր՝ փետրվարի 2-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։
Եվրոպական խորհրդարանն ընդունել է «Մշակույթի համար նոր եվրոպական օրակարգի և միջազգային մշակութային հարաբերությունների համար ԵՄ նոր ռազմավարության իրականացում» բանաձևը։
ԿԳՄՍ նախարարության փոխանցմամբ, բանաձևում անդրադարձ է կատարվում հակամարտային գոտիներում մշակութային արժեքների պաշտպանության հարցերին և դատապարտվում է վերջին հակամարտությունների ժամանակ պատմական, գեղարվեստական...
Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը երեկ լսել է Ստեփանակերտի բնակիչներին, թե ինչ են մտածում նրանք ստացծված իրավիճակի, դրանից դուրս գալու քայլերի մասին։
Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման պայմանաներում, որը տարածաշրջանին նաև հումանիտար աղետ է սպառնում, ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը և Երևանում Ռուսական գրքի տունը անց են կացնում «Բարեկամները` Լեռնային Ղարաբաղին» հումանիտար ձեռնարկը:
Հունվարի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը ի պատասխան լրագրողի հարցին, կապված պետքարտուղար Բլինքենի վերջին հեռախոսազրույցների Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հետ, նշել է, որ ԱՄՆ պետքարտուղարությունը հույս ունի, որ Երևանի ու Բաքվի միջև կվերսկսվի ուղիղ երկխոսություն, որը կհանգեցնի այն հարցերի կարգավորմանը, որի շուրջ կողմերը շատ վաղուց ունեն տարաձայնություններ։
«Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ ադրբեջանական հատուկ ծառայություններն օգտագործելով Արցախի Հանրապետության քաղաքացիների «Ֆեյսբուք»-յան էջեր Ստեփանակերտ քաղաքի բնակիչներին տարհանելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր են տարածում՝ նպատակ ունենալով խուճապ տարածել բնակչության շրջանում։
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կենտրոնական մասնաշենքի կլոր սրահում փետրվարի 20-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի հիմնադիր նախարար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանուշ Հակոբյանի «Հայրենիք-Սփյուռք գործակցության տասնամյա ուղին» (2008-2018թթ.)