Իրավաբան Արամ Վարդևանյանը գրել է․
«Միջազգային իրավունքի լինելիության երաշխիքներից մեկը հենց Արդարադատության միջազգային դատարանն է: Կոսովոյի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ 2010 թվականին նույն դատարանն իր ոչ թե պարտադիր բնույթ ունեցող, այլ խորհրդատվական կարծիքով ընդլայնեց ինքնորոշման իրավունքի շրջանակը: Այդ դիրքորոշումը չմնաց թղթի վրա:
2023 թվականին փետրվար ամսին Արդարադատության միջազգային դատարանը պարտադիր կատարման ենթակա որոշում է կայացրել Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ, արձանագրել է Ադրբեջանի հակաօրինական վարքագիծն Արցախում, բայց իրավիճակի որևէ նվազագույն դրական փոփոխություն առկա չէ:
Դատարանի որոշումները ըստ իրավունքի ճյուղի, եթե մնում են թղթի վրա, չեն կատարվում, ուրեմն այդ իրավունքի վախճանի սկիզբն է: Արցախում մինչ օրս առկա ադրբեջանական հանցավոր արարքները, շրջափակման փաստը, ՄԱԿ-ի Դատարանի որոշման կոպիտ անտեսումն ու խախտումը հիմնավորում են, որ միջազգային իրավունքը սլանում է դեպի իր վախճանը…»։