Թուրքիայի ռազմարդյունաբերության ղեկավար Հալուկ Գյորգյունը անդրադարձել է Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ «HAKİM օդային հրամանատարության կառավարման համակարգի» ստեղծմանը:
ԻՌՆԱ-ի թղթակցի հետ զրույցում իրազեկ աղբյուրը նշել է, որ Ադրբեջանի կառավարությունը նպատակ ունի փակել Բաքվում ԻԻՀ Իրանի մշակութային խորհրդակցությունների գրասենյակը։ Վերջինս նշել է. «Գրասենյակի փակումը խորհրդականի հեռացումից հետո Ադրբեջանի համար պատրվակ է, հաշվի առնելով երկու երկրների միջև առկա տարաձայնությունները»:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) որոշում է ընդունել, որով Թուրքիային խորհուրդ է տվել փոփոխել Թուրքիայի քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածը: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս հոդվածը քրեական հետապնդում է սահմանում Թուրքիայի նախագահին վիրավորելու համար:
Մոսկվայում անօդաչու թռչող սարքերը հարվածել են երկու բնակելի շենքերի՝ մեկը Պրոֆսոյուզնայա փողոցում, մյուսը՝ Նոր Մոսկվայի Ատլասովա փողոցում։ «ՌԻԱ Նովոստի»-ին արտակարգ ծառայություններից հայտնել են, որ տուժածներ չկան։
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հատկապես մտահոգված է երկրաշարժից հետո Հալեպ քաղաքի իրավիճակով, որտեղ վնասվել է քաղաքի պատմական կենտրոնը։ Մասնավորապես, զգալի վնասվել է համաշխարհային ժառանգություն համարվող Հալեպի միջնաբերդը։ Այս մասին «Ռիա Նովոստի»-ին հայտնել է կազմակերպության մամուլի կցորդ Թոմ Մալարը։
Լաչինի միջանցքի արգելափակումը Հարավային Կովկասում իրավիճակը ապակայունացնելու սպառնալիք է պարունակում, ինչը վտանգավոր է հատկապես աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների և սուր աշխարհաքաղաքական մրցակցության պայմաններում:
Ռուսաստանը մտադիր չէ որևէ մեկի հետ խոսել Վլադիմիր Զելենսկու առաջարկած «խաղաղության բանաձևի» շուրջ, ակնհայտ է, որ Կիևն ինքը պատրաստ չէ երկխոսության։ «Ռիա Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
Ֆրանսիայի տարբեր առանցքային կուսակցությունների քաղաքական առաջնորդներ, չնայած քաղաքական տարբերվող հայացքներին, համատեղ բաց նամակ են հրապարակել Ֆրանսիայում ամենամեծ լսարանն ունեցող «Մոնդ» («Le Monde») օրաթերթում՝ հայցելով Ֆրանսիայի նախագահի միջամտությունը՝ Արցախի և Հայաստանի Հանրապետության անվտանգությունը երաշխավորելու համար։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը՝ ներկայացնելով նամակի հայերեն թարգմանությունը.
Իրանի իշխանությունները մտադիր են փոփոխել երկրի գործող օրենսդրությունը, որը վերաբերում է կանանց կողմից պարտադիր հիջաբ կրելուն։ Այս հայտարարել է Իրանի գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին, գրում է korrespondent.net-ը՝ հղում անելով The Guardian-ին։
«Ե՛վ խորհրդարանը, և՛ դատական համակարգը աշխատում են համապատասխան...
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կենտրոնական մասնաշենքի կլոր սրահում փետրվարի 20-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի հիմնադիր նախարար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանուշ Հակոբյանի «Հայրենիք-Սփյուռք գործակցության տասնամյա ուղին» (2008-2018թթ.)